Յուրա Մովսիսյանը վերականգնվել է և պատրաստ է մասնակցել «Սպարտակի» առաջիկա խաղին

Յուրա Մովսիսյանը վերականգնվել է  և պատրաստ է մասնակցել «Սպարտակի»  առաջիկա խաղին

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ամբողջովին վերականգնվել է վնասվածքից, որի պատճառով 1,5 ամիս խաղադաշտ դուրս չէր եկել:

Յայ ֆուտբոլիստը վերջին մարզումն անցկացրել է «կարմրասպիտակների» հիմնական թիմի հետ և պատրաստ է մասնակցել «Կռիլյա Սովետովի» դեմ առաջիկա խաղին, «Սպորտ Էքսպրես»-ին հղումով գրում է Tert.am-ը:

«Սպարտակի» մեկ այլ հայ լեգիոնական Արազ Օզբիլիսը նույնպես վերջերս է ապաքինվել վնասվածքից և հայտավորված էր «Ռուբինի» դեմ նախորդ խաղին, որում սակայն ասպարեզ դուրս չի եկել:

Նոյեմբերի 25-ին հայտնի է դարձել, որ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Յուրա Մովսիսյանը կարիերան կարող է շարունակել Անգլիայում: 28-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրել է անգլիական Չեմփիոնշիփի մասնակից Լոնդոնի «Քուինզ Փարկ Ռեյնջերս»-ին:

Մովսիսյանը մտադիր էր վերադառնալ «Ռեալ Սոլթ Լեյք» ամերիկյան ակումբ, որի կազմում հանդես էլ գալիս մինչև Եվրոպա տեղափոխվելը, սակայն առավել հեռանկարային տարբերակ ի հայտ եկավ Անգլիայի հետ կապված: Ըստ անգլիական մամուլի, «Քուինզ Փարկ Ռեյնջերս»-ի ղեկավարությունը Մովսիսյանին տեսնում է Չարլի Օսթինի փոխարինողի դերում, որը ձմռանը, հավանաբար, կհեռանա թիմից:

Նոյեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և մոսկովյան «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»: «Սպարտակը», հայտարարել է, որ Մովսիսյանը կհեռանա ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Մովսիսյանը խաղացել է «Ռեալ Սոլթ Լեյք»-ում 2007-2009 թթ.:

«Սպարտակի» հետ Մովսիսյանի գործող պայմանագրի ժամկետը սպառվում է 2017-ի ամռանը: Այս խաղաշրջանում նա 10 խաղի է մասնակցել և դարձել է 3 գոլի հեղինակ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---