Գլենդելում բացվել է հայկական կապիտալով առաջին բանկն ԱՄՆ-ում 3 դեկտեմբերի 2015 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Գլենդելում բացվել է հայկական կապիտալով առաջին բանկն ԱՄՆ-ում: Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել «Գոլդն Սթեյթ» բանկի գլխամասի պաշտոնական բացումը: Այն ԱՄՆ-ում առաջին բանկն է, որի բաժնետերերի և ղեկավար խորհրդի անդամների մեծամասնությունն ազգությամբ հայեր են: «Գոլդն Սթեյթ» բանկը համայնքային բանկ է, որ ծառայելու է տարբեր բիզնեսների, կազմակերպությունների: Բանկն այսօր ունի 125 մլն դոլարային ակտիվներ: Մենք տրամադրում ենք վարկեր սկսած 500 հազար դոլարից մինչև 5 միլիոն դոլար, հնարավոր է նաև ավելի մեծ գումար տրամադրենք գործընկերային բանկերի հետ համատեղ: Ներգրավում ենք նաև ավանդներ և վճարում ենք ավելի մեծ տոկոսադրույք, քան մեծ բանկերը: Միակ ոլորտը, որ բանկը չի սպասարկում, դա անհատական սպառողական վարկերն են՝ մեքենաների վարկավորում կամ հիպոթեքային վարկեր», -ասել է բանկի ղեկավար խորհրդի նախագահ, բաժնետեր Ռոբերտ Սեդրակյանը, հայտնում է Asbarez-ը: Տարիներ շարունակ Հարավային Կալիֆորնիայի Ափլենդ և Բրեա քաղաքներում գործող իր գրասենյակներով, FDIC-ի կողմից երաշխավորված «Գոլդն Սթեյթ» առևտրային բանկը կերտել է հաջողության պատմություն, որի գլխավոր նախադրյալներից է անհատական մոտեցումը հաճախորդներին: Հայ համայնքի համար, «Գոլդն Սթեյթ» բանկի առավելություններից է նաև հայ ղեկավարների ակտիվ ներկայությունն այս բանկում: «Բանկի ղեկավարող խորհրդի 11 անդամների մեծամասնությունը հայեր են, և ինչպես մեր համայնքը՝ ներգաղթած տարբեր երկրներից: Մենք քաջատեղյակ ենք մեր համայնքի մշակութային առանձնահատկություններին և անձամբ ճանաչում ենք գործող բիզեսներին և կազմակերպություններին: Այս հանգամանքը մեզ թույլ է տալիս ծառայություններ առաջարկելուց հաշվի առնել բոլոր հնարավոր պահանջները և լավագոյն մոտեցում ցուցաբերել: Մենք ավելի լավ կհասկանանք մեր հայ հաճախորդների կարիքները, քան օրինակ շուկայում գործող այլ մեծ բանկեր, և սա մեր առավելությունն է», նշել է «Գոլդն Սթեյթ» բանկի բաժնետեր, ղեկավար խորհրդի անդամ Արտակ Դալդումյանը: «Գոլդն Սթեյթ» բանկի փիլիսոփայությունը ստեղծման օրվանից եղել է հետազոտությունների միջոցով բացահայտել գործարարներին և նրանց գործունեությանը ծառայելու առավել արդյունավետ միջոցներ գտնել ոչ միայն ֆինանսական, նաև՝ գործունեության իրականացման, նոր հարաբերությունների ձևավորման հարցերում, ինչը կբարձրացնի բիզնեսի մրցակցային առավելությունները և հետագա զարգացման տեմպերը: «Գոլդն Սթեյթ»-ը գործունեության նոր փուլ մտավ 2014-ին, երբ բանկին միացան ոլորտում երկարամյա փորձառություն ունեցող մասնագետներ Ռոբերտ Սեդրակյանն ու ընկերները: 40 տարվա աշխատանքային փորձով «Գոլդն Սթեյթ»-ի նախագահ Թոմ Բայինգթոնը նշում է, որ սիրով է համագործակցում հայազգի գործընկերների հետ, և նշում է, որ բանկում տեղի ունեցող զարգացումները նոր հորիզոններ են բացում: Բանկի առաջին բաժնետերերից Ջոն Օհանյանն էլ համոզված է, որ ղեկավար խորհրդում բարձրակարգ նոր մասնագետների ներգրավմամբ բանկը շուտով նոր բարձունքներ կգրավի: «Գոլդն Սթեյթ» բանկի համալրված ղեկավարող խմբի առաջնային նախաձեռնություններից էր բանկի գլխամասի տեղափոխումը Գլենդել: «Գոլդն Սթեյթ» բանկն իր գլխավոր գրասենյակը հիմնեց Գլենդելում՝ գնահատելով մեր քաղաքի կարևոր դիրքն ու բիզնեսի աճի ներուժը: Մենք շատ ուրախ ենք և հպարտ, որ բաժնետերերի մեծ մասը հայ են, և վերջապես ունենք հայկական կապիտալով բանկ ԱՄՆ-ում»,-նշել է Գլենդելի քաղխորհրդի անդամ Զարեհ Սինանյանը՝ վստահություն հայտնելով, որ առաջիկայում բանկը կբազմապատկի կապիտալի չափերը և լուրջ ներկայություն կւնենա ոչ միայն Հարավային, նաև ամբողջ Կալիֆորնիայում, և միաժամանակ կնպաստի Գլենդելի զարգացմանը։ «Գոլդն Սթեյթ» բանկը գործում է քաղաքի գործարար կենտրոնում: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ֆինանսական, քաղաքական, հասարակական գործիչներ, «Գոլդն Սթեյթ» բանկի երկարամյա հաճախորդներ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |