Իսպանիայի ՍԴ-ն չեղարկել է Կատալոնիայի անկախության մասին բանաձևը 3 դեկտեմբերի 2015 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է Կատալոնիայի անկախության մասին բանաձևը, որով նախատեսվում էր գործողությունների ծրագրի մշակում, որի արդյունքում 2017-ին անկախություն պետք է հռչակվի: Ավելի վաղ փաստաթղթին դեմ հանդես եկավ Իսպանիայի կառավարությունը, որը դիմել էր ՍԴ`պահանջելով արգելափակել բանաձևը: Միաժամանակ Իսպանիայի Ազգային դատարանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Կատալոնիայի 5 քաղաքապետարաններին «անհնազանդության և պետական կարգի բռնի փոփոխության հրապարակային կոչերի համար»: Մեղադրանքի պատճառը քաղաքապետարանների ընդունած փաստաթղթերն են Կատալոնիայի խորհրդարանի «Իսպանիայից անկախացման գործընթացի մեկնարկի մասին» բանաձևի վերաբերյալ: Հայցերը ներկայացվել են Սան Կուգատ դել Վալիեսսա, Իգուալադա, Սելիերա, Սեո դե Ուրժելիա քաղաքների քաղաքապետարանների դեմ, հայտնում է Armenia Today-ը: Նոյեմբերի 11-ին Իսպանիայի կառավարությունը արտահերթ նիստում որոշում է կայացրել հայցով դիմել Սահմանադրական դատարան Կատալոնիայում ընդունված անկախացման գործընթացի մասին բանաձևն ապօրինի ճանաչելու մասին հայցով: «Նրանք առաջարկում են վերջ տալ ժողովրդավարությանն ու իրավական պետությանը, որը մեզ միավորել է դարեր շարունակ: Մենք դա թույլ չենք տա: Ես դա թույլ չեմ տա»,-հայտարարել է Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը: «Խոսքը երկրի պաշտպանության մասին է: Մենք խոսում ենք ազգերի ինքնիշխանության պահպանման մասին: Ոմանք փորձում են կասկածի տակ դնել Իսպանիայի ամբողջականությունը: Սակայն ինքնիշխանությունը Իսպանիայի ամբողջ ժողովրդինն է»,-ասել է Ռախոյը: Նոյեմբերի 9-ին Կատալոնիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով «հռչակվում է կառավարման հանրապետական ձևով անկախ պետության ստեղծման գործընթացի մեկնարկը»: «Անկախացման գործընթացը» ենթադրում է կառավարության, այլ պետկառույցների ձևավորում և սահմանադրության մշակում: Նոր սահմանադրության ընդունումից հետո անկախությունը կհռչակվի պաշտոնապես: Այս ամենը կտևի մոտ 18 ամիս: Անկախության գաղափարն արմատավորված է կատալոնացիների շրջանում, որոնք միլիոնանոց հանրահավաքներ են կազմակերպում հօգուտ անկախության:Կատալոնացիները պայքարում են անկախության համար արդեն 200 տարի՝ փաստացի, 1714 թ. Բարսելոնայի ճակատամարտում պարտվելուց հետո Իսպանիայի կազմի մեջ մտնելու պահից: Այդ ժամանակներից ի վեր արդեն 3 դար է պայքար է գնում անկախության համար: 1979 թ. Կատալոնիան ինքնավարություն ստացավ, այն ժամանակ էլ պաշտոնապես ճանաչվեց կատալոնական լեզվի գոյությունը: Տարածաշրջանի տնտեսական հաջողությունները նպաստում են անջատողական տրամադրություններին՝ 203 մլրդ եվրո ՀՆԱ-ն մոտավորապես համարժեք է Դանիայի կամ Ֆինլանդիայի տնտեսություններին, իսկ մեկ շնչի համար ՀՆԱ-ն այստեղ ավելի բարձր է, քան միջինը Իսպանիայում ու ԵՄ-ում: Կատալոնիայի արտահանումը ընդհանուր իսպանական արտահանման 26 տոկոսն է կազմում, այդ թվում արտահանման 65 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ երկրներին: Տարածաշրջանում է գրանցված Իսպանիայում գործող բոլոր օտարերկրյա ընկերությունների 38 տոկոսը: Տարածաշրջանի բնակչությունը մոտ 7,5 միլիոն է, տարածքը՝ մոտ 32 հազար քառակուսի կիլոմետր: Անջատողական տրամադրություններն ուժեղ են նաև Իսպանիայի այլ տարածաշրջաններում՝ Բասկերի Երկրում ու Անդալուսիայում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |