ՀՀ-ն համացանցի որակի համաշխարհային վարկանիշում 76-րդն է 167 երկրից 3 դեկտեմբերի 2015 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Mesuaring the Information Society կազմակերպությունը ներկայացրել է հերթական զեկույցը, որը վերաբերում է տարբեր երկրներում համացանցի որակին։ Ընդհանուր առմամբ, վարկանշային աղյուսակում ներառվել է 167 երկիր, որոնց թվում Հայաստանը 5.35 միավորով զբաղեցրել է 76-րդ հորիզոնականը։ Վերջին անգամ Mesuaring the Information Society-ն ի զեկույց է ներկայացրել է 2010-ին: ՀՀ-ն 2010-ի զեկույցի համեմատությամբ 2 կետով բարելավել է իր դիրքերը: Համացանցի որակն երկրում գնահատվել է 10 բալանոց սանդղակով: Մասնագետները հաշվի են առել ինտերնետ ծառայությունների արագությունը, մատչելիությունը, արժեքը, համացանցից օգտվելու համար նախատեսված համապատասխան սարքերի տարածվածությունը և մի շարք այլ կարևոր գործոններ, Gazeta.ru-ին հղումով գրում է Tert.am-ը: Մասնագետների կազմած վարկանշային աղյուսակում առաջատարը Հարավային Կորեան է` 8.93 միավորով: Այս երկրին հաջորդում են Դանիան և Իսլանդիան` 8.88 և, համապատասխանաբար, 8.86 միավորներով: Մինչդեռ վարկանշային աղյուսակի վերջին 3 հորիզոնականները զբաղեցնում են Եթովպիան` 1.45 միավորով, Էրիթրեան`1.22 միավորով, և Չադը` 1.17 միավորով: Մինչդեռ Ռուսաստանը (6.91 միավոր), Ադրբեջանը (5.79 միավոր), Թուրքիան (5.58 միավոր), Վրաստանը (5.25 միավոր) և Իրանը (4.79 միավոր) զբաղեցրել են 45-րդ, 67-րդ, 69-րդ, 78-րդ և, համապատասխանաբար, 91-րդ հորիզոնականները: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը իրականացրել է հետազոտություն, որտեղ ներկայացնում է 2014-ին Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխոնոլոգիաների ոլորտի վիճակագրությունը: Հետազոտության համաձայն` ինտերնետ կապից (այդ թվում՝ անլար 3G և GPRS) օգտվողների թիվը հասել է շուրջ 67%-ի, այսինքն՝ ընդհանուր տվյալներով կան 2 միլիոն օգտագործողներ: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |