Եվրահանձնաժողովի որոշումը Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու մասին սպասված էր30 նոյեմբերի 2006 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի որոշումը Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու մասին սպասված էր: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, բանակցությունները պետք է սկսել Կիպրոսի հարցում նախապայման առաջարկելուց: «Ինչպես հիշում եք, բանակցությունների մեկնարկին դեմ էին Հունաստանը եւ Կիպրոսը, սակայն այն ժամանակ Եվրամիությունը անուշադրության մատնեց դա: Իսկ նրանք պնդում էին իրենց դիրքորոշումը, ասելով, որ հույներից լավ ոչ ոք թուրքերին չի ճանաչում»,-նշել է նա: Ինչ վերաբերում է նրան, որ Թուրքիան կարող է շրջադարձ կատարել դեպի իսլամական աշխարհ եւ, որպես հետեւանք, առավել շատ սկսի աջակցել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում, ապա Ա.Ռուստամյանը նկատել է, որ Ադրբեջանն այնպիսի աջակցություն է ստանում Թուրքիայից, որ «ավելին հնարավր չէ»: «Ադրբեջանը մեծ աջակցություն է ստանում Թուրքիայից բոլոր հարցերում: Եթե Հայաստանը նման աջակցություն ունենար, մեզ ուղղակի բան չէր մնա անելու»,-ընդգծել է Ռուստամյանը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |