€83 մլն-ի վարկ՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III» ծրագրին 3 դեկտեմբերի 2015 - 15:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 3-ի նիստում հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III» ծրագրի 2-րդ փուլի 83 մլն եվրո արժողությամբ վարկային և ծրագրային համաձայնագրի նախագիծը: Ծրագրի շրջանակում տրամադրվելիք վարկային միջոցները օգտագործվելու են Դդմաշենում ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ էլեկտրացանցերի վերականգնման և վերակառուցման, սարքավորումների և մեքենաների շահագործման համար։ Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ, տարեկան տոկոսադրույքը ֆիքսվելու է ստորագրման օրը, տարեկան պարտավճար՝ 0,25%, կառավարման վճար՝ վարկի գումարի 1%, ժամկետանց վճարումների համար հաշվարկվող տույժը` համապատասխան ժամանակահատվածի տոկոսադրույքին գումարած 2% դրույքաչափով: ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 13-ին վավերացրել է ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2015-ի մարտի 16-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» 10 մլն եվրո ծավալով վարկային պայմանագիրը՝ Հայաստանից դեպի Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման համար նախատեսված: 10 մլն եվրոն կտրամադրվի «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի համար: 105.2 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագրի 1-ին փուլի շրջանակում նախատեսվում է կառուցել Հայաստանի և Վրաստանի միջև առաջին 400 կՎ-անոց էլեկտրահաղորդման գիծը, որը շուրջ 3 անգամ կավելացնի երկու երկրների էներգահամակարգերի միջև հոսքերի թողունակությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |