ԱՄՆ զինվորականները վերադառնում են Իրաք` ԻՊ դեմ պայքարելու 3 դեկտեմբերի 2015 - 15:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ Վաշինգտոնը Իրաք է գործուղում հատուկ նշանակության ուժերի, որոնք նախատեսված են «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար: Ամերիկյան զորքերը դուրս բերվեցին Իրաքից 2011-ին: Ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի վերաբերյալ լսումներում` Քարթերը հայտնել է, որ նրանք մարտական գործողություններ կիրականացնեն իրաքյան քրդերի և Իրաքի կառավարական բանակի հետ համատեղ և պարբերաբար «միակողմանի գործողություններ«` Սիրիայի տարածքում, ինչպես նաև մտադիր են գերեվարել ԻՊ առաջնորդներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ավելի վաղ Իրաքի խորհրդարանը նախատեսում էր քվեարկության դնել ՌԴ ավիացիայի աջակցության համար Մոսկվային դիմելու հարցը` «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով: Սակայն ԱՄՆ միավորված շտաբների հրամանատար Ջոզեֆ Դենֆորդը հայտարարեց, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել աջակցել Իրաքին ԻՊ դեմ պայքարում, եթե երկրի տարածքում մղվող մարտերին միանա ռուսական կողմը: «Մեզ շատ դժվար կլինի ձեզ օգնություն տրամադրել, եթե Ռուսաստանը ևս մասնակցի գործողություններին», - ասել էր նա Իրաքի վարչապետ Խայդար ալ-Աբադիի հետ հանդիպման արդյունքներով: «Մենք այնպիսի երկար ձեռքեր ունենք, ինչպես ոչ ոք: Բոլորը Սիրիայում պետք է «ականջներին օղ անեն դա»: Նրանք չգիտեն, թե ով կարող է իրենց պատուհանին մոտենալ գիշերով: Մենք ուզում ենք, որ ԻՊ բոլոր ղեկավարներն ու հետևորդները նման զգացողություն ունենան»,-ասել է Պենտագոնի ղեկավարը: Հոկտեմբերին ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատը և Իրաքի բանակի ստորաբաժանումները ԻՊ մոտ 70 գերի ազատեցին Իրաքի հյուսիսում: Սպանվեց 1 հատուկջոկատային: Ըստ որոշ ռազմական աղբյուրների, նախատեսվում է մոտ 500 հատուջոկատային գործուղել Իրաք, որոնք հետախուզական տվյալներ կհավաքագրեն, պատանդների կազատեն և նոր թիրախներ կբացահայտեն գործողությունների համար: Նրանց հենակետը լինելու է Իրբիլում: Հոկտեմբերին Վաշինգտոնը հայտարարեց, որ Սիրիա կգործուղի 50 հատուկջոկատային: Հայտնի է դարձել, որ նրանք կտեղակայվեն մոտակա օրերին: Այս պահի դրությամբ Իրաքում տեղակայված է մոտ 3300 ամերիկացի զինծառայող, որից մեկ երրորդը պաշտպանում է Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ |