«Նոր Հայաստան» շարժումը վրաններ է տեղադրելու Ազատության հրապարակում 3 դեկտեմբերի 2015 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Չնայած քաղաքապետարանի արգելքին՝ «Նոր Հայաստան» շարժումը դեկտեմբերի 3-ի երեկոյան հանրահավաքից հետո վրաններ է տեղադրելու հրապարակում: Դեկտեմբերի 1-ից Հիմնադիր խորհրդարանը, «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցությունը ընդգրկող «Նոր Հայաստան» միավորումն Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխությունների դեմ և իշխանության հրաժարականի պահանջով հանրահավաք են անցկացնում: Քաղաքային իշխանությունը մշակույթի նախարարությանն էր վկայակոչել, թե վրանները կարող են վնասել հուշարձանը: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հավաստիացրել է՝ նման բան չի լինի: «1988-ից հետո բազմաթիվ անգամներ վրաններ տեղադրվել են: Վերջին անգամ եղել է 2011-ին: Ձեր կանգնած տեղից ներքև բետոնապատ կանգառ է: Որքան էլ բետոնը որակով լինի, ասֆալտն էլ որակով փռված լինի, դա մշակութային արժեք չէ: Մենք չենք պատրաստվում վրաններ տեղադրել Օպերայի շենքի վրա, Թումանյանի և Սպենդիարյանի արձանների վրա», - ասել է նա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Դեկտեմբերի 3-ին Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու «Ոչ»-ի շտաբը, որի առանցքային ուժը Հայ ազգային կոնգրեսն է: Առայժմ հայտնի չէ կուսակցության առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցության հարցը: Մարտիորսյանը ձեռնպահ է մնացել միասնական անվանել այսօրվա հանրահավաքը: «Միասնական ենք գործել այս ժամանակահատվածում, առանց խորհրդակցությունների ոչ մի քայլ չենք կատարել: «Ոչ»-ի մեր գործընկերը ևս երթ անցկացնում են հանրահավաքից հետո․ համատեղ կանենք», - ասել է նա: Ազատության հրապարակում գիշերող առաջնորդների հետ հանդիպման էր եկել խորհրդարանում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում կառավարման կիսանախագահական ձևից խորհրդարանականին, նախագահի ընտրության անուղղակի համակարգ ընտրիչների ինստիտուտի ներմուծմամբ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին: Առավել խնդրահարույց է այն դրույթը, որը ենթադրում է քաղաքական ուժերից մեկի պարտադիր մեծամասնության ձևավորում խորհրդարանական ընտրությունների արդյունքում և երկրորդ փուլի անցկացում մեծամասնության բացակայության դեպքում: ԱԺ-ում ներկայացված «Ժառանգություն», «Օրինաց երկիր» ՀԱԿ կուսակցությունները դեմ են բարեփոխմանը, իշխող ՀՀԿ-ն, ինչպես նաև ՀՅԴ-ն և «Բարգավաճ Հայաստանը» կողմ են փոփոխություններին, որոշ ուժեր, այդ թվում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հայտարարել են, որ չեն մասնակցելու քննարկումներին և բարեփոխումներին: Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |