Դեկտեմբերի 4-6-ը ջերմաստիճանը կնվազի. Սպասվում է թույլ ձյուն

Դեկտեմբերի 4-6-ը ջերմաստիճանը կնվազի. Սպասվում է թույլ ձյուն

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 4-ին առավելապես արևելյան շրջաններում, 5-ին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը:

Օդի ջերմաստիճանը 4-6-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, 7-8-ին գիշերը կբարձրանա 4-6, ցերեկը` 6-8 աստիճանով: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:

Երևանում դեկտեմբերի 4-ին էական տեղումներ չեն սպասվում, 5-ին հնարավոր է թույլ ձյուն, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 17-ին լրագրողներին հայտնել է ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է լրագրողներին, որ սպասվում է համեմատաբար տաք ձմեռ:

«Դեկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մեկ աստիճանով: Հունվարին և փետրվարի այն բարձր կլինի կրկին մեկ աստիճանով, Շիրակում և Արարատյան դաշտավայրում՝ մինչև երկու աստիճանով: Նշված երեք ամիսներին տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի», - ասել է Սուրենյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---