Ավստրալիան քաղաքացիությունից կզրկի ահաբեկչության մեջ կասկածվողներին 4 դեկտեմբերի 2015 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որի համաձայն ավստրալացիները, որոնք երկքաղաքացիություն ունեն և կասկածվում են ահաբեկչական գործողության մեջ, կզրկվեն Ավստրալիայի քաղաքացիությունից, հայտնում է AP-ին: Ըստ երկրի կառավարության, Ավստրալիայից Մերձավոր Արևելքի երկրներ մեկնած ահաբեկիչներից կեսը երկքաղաքացիություն ունի: Ըստ ընդունված օրենքի, 14 տարիքից բարձր ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող քաղաքացիները կզրկվեն Ավստրալիայի քաղաքացիությունից նույնիսկ դատավճռի բացակայության դեպքում: Ըստ գլխավոր դատախազ Ջորջ Բրանդիսի, նոր օրենքը կիրառվելու է «շատ սահմանափակ հանգամանքներում»: «Դա ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրության բաղադրիչն է»,-հայտարարել է գլխավոր դատախազը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Բրանդիսը չի երաշխավորել, որ օրենքը չի վիճարկվի Ավստրալիայի Բարձր դատարանի կողմից սահմանադրական նորմերին համապատասխանության առումով: 2014-ին Ավստրալիայի իշխանությունները պատմության մեջ առաջին անգամ հայտարարեցին ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ: Վարչապետ Թոնի Էբբոթն այն ժամանակ հայտարարեց, որ «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը հրահանգել է Ավստրալիայի իր հետևորդներին մի շարք «ցուցադրական սպանություններ» կատարել: Ահաբեկիչները պետք է պատահական ընտրությամբ որոշեն զոհին, փաթաթեին ԻՊ դրոշով և գլխատեն: 2014-ի դեկտեմբերին հանցագործները պատանդ վեցրեցին Սիդնեյի կենտրոնում գտնվող Lindt սրճարանի աշխատակիցներին ու այցլուներին` մոտ 30 մարդու: Ինչպես հայտնեցին հեռուստաալիքները փախուստի դիմած պատանդների վրա հղումով, ոճրագործը հեռախոսազրույց են պահանջում վարչապետ Էբբոթի հետ և պահանջել են սրճարան բերել ԻՊ դրոշը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |