Քրդամետ կուսակցության համանախագահը չի հնչեցրել «ցեղասպանություն» բառը Վաշինգտոնում![]() 4 դեկտեմբերի 2015 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը դեկտեմբերի 1-ին մեկնել է Վաշինգտոն, որտեղ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ բարձաստիճան պաշտոնյաների հետ: Վաշինգտոնում Դեմիրթաշը մասնակցել է նաև Միջին Արևելքի ինստիտուտի՝ Թուրքիայի վերբերյալ 6-րդ ամենամյա կոնֆերանսին: Հանդիպման ժամանակ հայ արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարց է ուղղել ԺԴԿ առաջնորդին: Դեմիրթաշն ի պատասխան նշել է, որ Թուրքիայի կառավարությունը, ի դեմս նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ժամանակ առ ժամանակ որոշակի քայլեր է ձեռնարկել՝ ուղղված հայկական հարցի կարգավորմանը, գրում է Panorama.am-ը: «Եթե հիշում եք, ֆուտբոլային հանդիպումներ կազմակերպվեցին, սահմանները բացելու, առևտրական կապերը խթանելու, փոխադարձ վստահություն ձևավորելու փորձեր արվեցին: Սա մի գործընթաց է, որն անհրաժեշտ է շարունակել»,- նշել է Դեմիրթաշը: ԺԴԿ համանախագահն չի հնչեցրել «ցեղասպանություն» եզրը, բայց կարևորել է Թուրքիայի առերեսումն իր անցյալի հետ: Ըստ նրա՝ առերեսումը պետք է տեղի ունենա ոչ թե այսօրվա թուրք ժողովրդի ու հասարակության նսեմացման մեղադրման, այլ փոխըմբռնման ու համատեղ ապագայի կերտման հնարավորության ստեղծման հաշվին: Դեմիրթաշը նշել է, որ մասնագիտական հանձնաժողովները կարող էին օգնել պատմական ճշմարտության վերհանման և առերեսման հարցում: Այդ պատճառով ԺԴԿ-ն բազմիցս խորհրդարանում բարձրացրել է հանձնաժողովների հարցը, բայց պատասխան չի ստացել: «Եթե կարողանանք այս ամենը ծառայեցնել ոչ թե թուրք հասարակությանը մեղադրելու ու դատապարտելու, այլ բուժելու, բուժվելու և եղբայրանալու նպատակին, եթե կարողանանք անցյալի այդ ամբողջ ցավը համարձակորեն քննարկել, ուսումնասիրել, ներում խնդրել, ապա այդ դեպքում գուցե կկարողանանք համարձակորեն նայել ապագային և վստահ լինել, որ մի լավ գործ ենք արել», - եզրափակել է Դեմիրթաշը: «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշի ու Ֆիգեն Յուքսեքդաղի կողմից ներկայացված նախընտրական ծրագրում նշվում էր, որ ընտրվելու դեպքում կուսակցությունը պարտավորվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |