Բունդեսթագն արտոնել է Գերմանիայի մասնակցությունն ԻՊ դեմ գործողությանը Սիրիայում![]() 4 դեկտեմբերի 2015 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի խորհրդարանը (Բունդեսթագը) արտոնել է գերմանացի զինծառայողների մասնակցությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությանը Սիրիայում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Կողմ է քվեարկել 445 պատգամավոր, դեմ` 146, 7-ը ձեռնպահ է մնացել: Օրինագիծը հավանությայն է արժանացել առաջին հերթին ՔԴՄ/ՔՍՄ իշխող կոալիցիայի պատգամավորների շնորհիվ: Հիմնականում դեմ է եղել ընդդիմադիր Ձախակողմյան կուսակցության խմբակցությունն ամբողջ կազմով: «Կանաչների» մեծամասնությունը նույնպես դեմ է քվեարկել: Դեկտեմբերի 1-ին Գերմանիայի նախարարների կաբինետը հաստատեց ԳԴՀ զինված ուժերի մասնակցությունը ԻՊ դեմ պայքարին: Սիրիայում և Իրաքում գործողություններին կարող է մասնակցել 1,2 հազար զինծառայող, առաքելությունը սահմանափակված է 1 տարի ժամկետով, սակայն կարող է երկարացվել: Բացի այդ, Բեռլինը պատրաստ է մեկ ռազմանավ տրամադրել, լիցքավորող ինքնաթիռներ և մատակարարել դաշնակիցներին արբանյակներից ստացվող հետախուզական տվյալներով: Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա դեր Լյաենը բացառել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակի հետ գործակցության հնարավորությունը: Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել Փարիզին ահաբեկչության դեմ պայքարում, այդ թվում` ռազմական օգնության տեսքով: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |