Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն դեկտեմբերին 4 դեկտեմբերի 2015 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերին: Այս հարցը քննարկվել է դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ, որի շրջանակում ձեռք է բերվել պայմանավորվածությունը: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում ԵԱՀԿ նախարարական խորհուրդի նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպմանը: Հանդիպման վայրն ու կոնկրետ ամսաթիվը կհրապարակվեն ավելի ուշ: «Ըստ ձեռք բերված պայմանավորվածության, հանդիպման մասին կհայտարարվի, չնայած որ Ադրբեջանը մշտապես խախտում է պայմանավորվածությունները: Ի՞նչ է դա նրանց տալիս: Բայց մենք այդպիսի բաներով չենք զբաղվում, և ըստ պայմանավորվածության, հայտարարություն կարվի այն ժամանակ, երբ նախատեսել ենք: Բայց հանդիպումը լինելու է դեկտեմբերին»,- ասել է Նալբանդյանը: Նալբանդյանը նաև նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հասցեագրված էր բացառապես Ադրբեջանին: Ըստ նրա, հայտարարությունը մի քանի կոչ է պարունակում բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը հասնելու սեփական հանձնառությունները հաստատելու մասին: Նախարարը նշել է, որ ոչ միայն ԱԳ նախարարները, այլ նաև ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներն են նման հայտարարություններ արել: Եվ Հայաստանը մշտապես հաստատել է իր դիրքորոշումն այդ հարցում: «Մենք չլսեցինք Ադրբեջանի ձայնը: Ի՞նչ է մտածում այս ամենի վերաբերյալ: Այս կոչը հերթական անգամ ուղղված է Ադրբեջանին»,-ասել է նա` նշելով, որ Ադրբեջանն է հանդես գալիս ռազմատենչ կոչերով և ուժ կիրառում: Նա նաև հավելել է, որ համանախագահները կոչ են արել կողմերին հաստատել, որ համաձայն են սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը: «Համանախագահները խստորեն քննադատել են ծանր հրետանու կիրառումը: Իսկ ո՞վ է այն կիրառում: Ադրբեջանական կողմը, հետևաբար, դատապարտվում է Ադրբեջանի կողմից ծանր հրետանու կիրառումը: Եվ վերջապես, համանախագահները, դատապարտում են համանախագահների հասցեին հնչեցված խիստ քննադատությունը: Հայաստանը երբևէ քննադատե՞լ է: Իմ ելույթում ես նշել եմ, որ Հայաստանը երբեք դա չի արել»,-ասել է Նալբանդյանը` հավելելով, որ այս պահի դրությամբ հարցը հետևյալն է. որքանո՞վ է Ադրբեջանը ականջալուր այս շեշտադրումներին և որքա՞ն համարժեք է ընկալում այն, ինչ ասում է միջազգային հանրությունը: ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով համատեղ հայտարարություն են տարածել: «Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու գաղափարին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Վերջին շրջանում գրանցված սրացման ֆոնին մենք կողմերին կոչ ենք անում վերահաստատել հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունն ու ցրել թյուրըմբռնումը, թե իրենք լուրջ չեն խաղաղության հասնելու բանակցություններում։ Կողմերը պետք է շարունակեն 2014 թվականին Սոչիի, Ուելսի ու Փարիզի գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնության տարրերի շուրջ քննարկումները ու 2016 թվականին ակտիվացնեն երկխոսությունը՝ այդ առաջարկների հիման վրա»,-հայտարարել են կողմերը: Հայտարարության մեջ նշվում է, որ այս տարի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնության դեպքերի աճով պայմանավորված՝ ստատուս քվոն անկայուն է դարձել: «Մենք հատկապես դատապարտում ենք նռնականետերի ու այլ ծանր տեխնիկայի կիրառումն ու ափսոսում ենք, որ դրանց օգտագործման հետևանքով տուժում է խաղաղ բնակչությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, և անմեղ մարդկանց տառապանքն ու մահերը արդարացում չունեն: Մենք կողմերին խստագույնս կոչ ենք անում նվազեցնել լարվածությունն ու պաշտպանել մարդկանց կյանքը»,-ասված է հաղորդագրության մեջ, որում նաև կոչ է արվում ընդունել ԵԱՀԿ-ի հետաքննչական մեխանիզմները: «Անցած տարի մենք ականատես եղանք համանախագահների ու Մինսկի խմբի ձևաչափի դեմ մեղադրանքների: Եվս մեկ անգամ ցանկանում ենք ընդգծել, որ Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որն ընդունել են կողմերն ու որը ձեռք է բերել ԵԱՀԿ-ի բոլոր անդամ երկրների վստահությունը: Խաղաղ բանակցությունների անհաջողության վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված ցանկացած մեղադրանք հանդիսանում է այն հիմնական տարրը, որը խանգարում է խաղաղության գործընթացին, փորձ է թաքցնելու այն փաստը, որ Ադրբեջանն ու Հայաստանը քաղաքական կամք չեն դրսևորում՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ծավալված մարտերի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995-ին ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |