ՌԴ պատժամիջոցների պատճառով Թուրքիայում գյուղմթերքի մեծածախ գները նվազել են 40%-ով 5 դեկտեմբերի 2015 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Անկարայի դեմ Ռուսաստանի սահմանած հատուկ տնտեսական միջոցները մրգի և բանջարեղենի մեծածախ գների անկում են առաջացրել Թուրքիայում` միջինը 40 տոկոսով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Գյուղատնտեսական պալատի միության ղեկավար Շեմսի Բայրաքտարը, հայտնում է Sputnik-ը: Թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո ՌԴ կառավարությունն արգելել է սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Թուրքիայից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ: «Ընդհանուր առմամբ Թուրքիայից ներկրման ենթակա 160 տոննա թարմ միրգ և բանջարեղեն է կասեցվել ՌԴ սահմանին: Սա մեծ քանակություն չէ, սակայն Ռուսաստանի հայտարարությունը թուրքական գյուղմթերքի ներկրման կրճատման մասին խուճապ է առաջացրել Թուրքիայի գյուղմթերքի շուկայում, գների անկումը կազմել է մոտ 40 տոկոս»,-ասել է Բայրաքտարը Անկարայում կայացած մամուլի ասուլիսում: Ըստ նրա, «լոլիկի մեծածախ գինը 1,5-2 թուրքական լիրայից նվազել է մինչև 1.3 լիրա 1 կգ համար, նարինջինը` 0.5-06 լիրայից մինչև 0,3 լիրա» (դոլարի հանդեպ լիրայի փոխարժեքն է 0,35): ՌԴ սահմանափակող միջոցներն անորոշություն են առաջացրել Թուրքիայի ագրարային հատվածում, ուստի արտադրողներից շատերը ստիպված են որքան հնարավոր է արագ վաճառել ապրանքը: 2015-ի 10 ամսում Թուրքիան 763,8 մլն դոլարի գյուղմթերք է վաճառել Ռուսաստանին: Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Photo: AFP Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ Մակրոնը հայատառ գրառում է արել Ազնավուրի 100–ամյակի առիթվ․ Փարիզում շանսոնյեի անունով պուրակ է կոչվել «Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները»,–գրել է Ֆրանսիայի նախագահը Միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի ժամանակացույցը հայտնի է Առաջին քննությունը հունիսի 11–ին է |