Պետդեպ. Ռուսաստանի ՊՆ ցուցադրած նավթով բեռնատարները Թուրքիա չէին գնում 5 դեկտեմբերի 2015 - 11:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն գտնում է, որ ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացրած լուսանկարները, որոնց վրա երևում են «Իսլամական պետության» նավթով հարյուրավոր բեռնատարներ, իրական են, սակայն կարծում են, որ ավտոշարասյունը ոչ թե Թուրքիա էր ուղևորվում, այլ Սիրիայի մյուս շրջաններ: Այս մասին լրագրողներին է ասել ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը: «Անկասկած լուսանկարներն իրական են, սակայն որոշ դեպքերում նոր չեն…Անկասկած, դրանք նավթ փոխադրող բեռնատարներ են նավթի հավաքման կետերի առջև, այդ պատճառով էլ մենք գրոհում ենք դրանք»,-ասել է Պետդեպի ներկայացուցիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ես դեռ չեմ տեսել սահմանային անացկետերի լուսանկարներ բենզակիրների անցման պահին, չեմ կարծում, որ նման լուսանկարներ գոյություն ունեն»,-հավելել է նա: Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա ընտանիքը առնչություն ունեն «Իսլամական պետությունից» նավթ գնելու գործարքներին: «ԻՊ գողացած նավթի հիմնական սպառողը Թուրքիան է: Այդ հանցավոր բիզնեսի մեջ ներգրավված է երկրի գերագույն ղեկավարությունը` նախագահ Էրդողանն ու նրա ընտանիքը»,-ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը: Անտոնովը ուշադրությունը հրավիրել էր այն փաստին, որ Էրդողանի որդին խոշորագույն էներգետիկ ընկերության ղեկավարն է, իսկ փեսան` էներգետիկայի նախարարը: Որպես ապացույց ՊՆ-ն ներկայացրել է արբանյակային լուսանկարներ, որտեղ տեսանելի են բենզակիրների և ֆուրերի կուտակումներ, ինչպես նաև բենզակիրների շարասյան կողմից թուրք-սիրիական սահմանը հատելու տեսագրություն: Սակայն Իրաքյան Քրդստանի նավթագազային հանձնաժողովի ղեկավար Շերկո Ջեվդեթը հայտարարեց, թե պատկերված բենզակիրները տեղափոխում են քրդական նավթը Թուրքիայի Ջեյհան նավահանգիստ և կապ չունեն ԻՊ հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Աբու Դաբի Այցն աշխատանքային է |