Թուրքիայի օդուժը դադարեցրել է հարվածներն ԻՊ դիրքերին Սու-24-ի միջադեպից հետո 5 դեկտեմբերի 2015 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ՌՕՈւ ինքնաթիռները նոյեմբերի 24-ից ոչ մի հարված չեն հասցրել է «Իսլամական պետության» ահաբեկիչներին այն բանից հետո, երբ Թուրքիան խոցեց ռուսական Սու-24-ը, իսկ Ռուսաստանն ի պատասխան C-400 «Տրիումֆ» համալիրներ տեղադրեց Սիրիայում, հայտնում է ՌԻԱ Նովոստին С-400 համակարգը «Մոսկվա» հրթիռային հածանավի «Ֆորտ» համալիրի հետ միասին ապահովում է ռուսական ավիախմբի թռիչքների անվտանգությունը և կոչնչացնի սպառնալիք ներկայացնող ցանկացած թիրախ: Ինչպես հյատնել է Reuters-ը ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աղբյուրների վրա հղումով, դա արվել է թույլ չտալու համար Ռուսաստանի և Թուրքիայի միջև առճակատման հետագա սրացում: Անկարայում հայտարարել են, որ Թուրքիան մասնակցում է գործողությունների կեսին` ապահովելով լոգիստիկան և հետախուզումը, ինչպես նաև ռազմակայաններ տրամադրելով: Ավելի վաղ Վաշինգտոնն Անկարայից պահանջել էր, որ ԱՄՆ-ն առավել ակտիվ գործողություններ իրականացնի Սիրիայի հետ սահմանի պարեկության շրջանակում, որով գրոհայինները նավթի առաքումներ են իրականացնում, զենք ու զինուժ տեղափոխում: Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը Սիրիայի Հմեյմիմ ավիաբազա կուղարկի С-400 նորագույն զենիթահրթիռային համակարգեր: Նոյեմբերի 26-ին Ռուսաստանն արդեն տեղակայել էր Սիրիայում նորագույն С-400 զենիթահրթիռային համակարգը, որը դեռ նմանը չունի աշխարհում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |