ՀՀ դիրքորոշումը «սառեցված հակամարտությունների» հարցով ՎՈՒԱՄ նախաձեռնության վերաբերյալ անփոփոխ է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ում կկայանա հետխորհրդային տարածքում «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ ՎՈՒԱՄ բանաձեւի նախագծի քննարկումը: Ինչպես Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Հայաստանի դիրքորոշումը այդ քննարկման հարցով անփոփոխ է: «Մենք գտնում ենք, որ տվյալ նախաձեռնությունը կխանգարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի նորմալ ընթացքին»,- ասել է նա: Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը վստահ է, որ տվյալ բանաձեւը բոլորովին տեղին չէ եւ չի արտացոլում իրական վիճակը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---