Հրդեհ Ադրբեջանի նավթային կառամատույցում. Տասնյակ զոհեր կան![]() 5 դեկտեմբերի 2015 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ի երեկոյան Կասպից ծովի «Գյունեշլի» հանքավայրի թիվ 10 կառամատույցում սասատիկ քամու հետևանքով հրդեհ է բռնկվել, որը դեռ չի մարվել: Կան զոհեր և վիրավորվեր, հայտնում է haqqin.az-ը ոչ պաշտոնական աղբյուրների վրա հղումով: Նավթագործներից ոմանք խեղդվել են փրկարարական գործողության ժամանակ, քանի որ փրկարարների ռետինե նավակը պատռվել է, այդ մասին հայտնել են զոհվածների հարազատներն ու մերձավորները: Կան նաև չհաստատված տեղեկություններ կառամատույցում գազի պայթյունի մասին, հայտնում է contact.az-ը: «Ընդհանուր առմամբ կառամատույցում 84 մարդ է եղել: Բանվորների մի մասին հաջողվել է տարհանել, սակայն ուղղաթիռները չեն կարողանում մոտենալ կառամատույցին սասատիկ քամու պատճառով: Տարհանվել է 20 մարդ»,-facebook-յան իր էջում գրել է Նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Միրվարի Ղահրամանլին: Այդ տեղեկությունը հաստատել է փրկարարական գործողությանը մոտ աղբյուրը: Reuters-ն իր հերթին Ղահրամանլիի վրա հղումով հայտնում է, որ հրդեհից 32 մարդ է զոհվել, 42-ը` փրկվել է: «Գյունեշլի» կառամատույցը 1981-ին բացված «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» բլոկի մաս է կազմում: Կառամատույցը մշակում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը նավթարդյունաբերող ընկերություննեևրի միջազգային կոնսորցիումի հետ համատեղ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |