ԶԼՄ-ներ. ԻՊ-ն ստանձնել է Կալիֆորնիայում զանգվածային սպանության պատասխանատվությունը 5 դեկտեմբերի 2015 - 15:35 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայինները ստանձնել են Կալիֆորնիայի Սան Բերնարդինոյում տեղի ունեցած և 14 մարդու կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը` հայտարարելով, որ գործողությունը կատարել են իր հետևորդները, հայտնում է Reuters-ը: Հայտարարությունն արվել է առցանց ռադիոհեռարձակման միջոցով, հայտնում է Gazeta.ru-ն: Ոստիկանությունը չէր բացառում, որ հանցագործները առաջնորդվել են ծայրահեղական մղումներով: Ավելի վաղ ՀԴԲ ներկայացուցիչը հայտարարել էր, որ Կալիֆորնիայում տեղի ունեցածը որակվել է որպես ահաբեկչություն, սակայն նշել էր, թե հստակ տվյալներ չունի ԻՊ մեղսակցության մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ՀԴԲ-ում հայտարարել էին նաև, որ ԱՄՆ իշխանությունները տեղեկություններ ահաբեկիչների մասին չեն ունեցել: Սաեյեդ Ռիզվան Ֆարուկը կնոջ` Տաշֆին Մալիկի հետ, զինված ինքնաձիգերով և 2 ատրճանակով, դեկտեմբերի 2-ին ԱՄՆ Կալիֆորնիայի Սան Բերնարդինո քաղաքում 14 մարդ են սպանել և ևս 21-ին վիրավորել: Ոստիկանությունը երկուսին էլ ոչնչացրեց պատահարի վայրից նրանց փախուստի դիմելուց մի քանի ժամ անց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |