Լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքերով քննություն է տարվում 6 դեկտեմբերի 2015 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանձնարարել է ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր նախապատրաստել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստի առթիվ: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից: «Ազատություն» ռադիոկայանը հայտնել էր, որ Կոմիտասի շուկայի մոտ տեղակայված «Այո»-ի շտաբերից մեկի մոտ ՀՀԿ անդամ ներկայացող մի կին տևական ժամանակ կոպտորեն խոչընդոտում էր լրագրողի աշխատանքը, հրել, քաշքշել, թքել է՝ նրան թույլ չտալով մոտենալ շտաբին: Ընդ որում, «Այո»-ի շտաբի մոտ խմբված երիտասարդներից որևէ մեկը փորձ չէր արել կասեցնել տիկնոջ գործողությունները: Տարածքից բացակայում էին նաև ոստիկանները: Քննություն է կատարվում նաև ilur.am-ի լրագրողի աշխատանքը խոչընդոտելու կապակցությամբ: Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «Դեկտեմբերի 6-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում ilur.am-ի լրագրող Ռաֆայել Աֆրիկյանից հաղորդում է ստացվել, որ ժամը 14.30-ի սահմաններում թիվ 10/20 ընտրական տեղամասում վստահված անձ Դավիթ Սիմոնյանը դիտավորությամբ հարվածել ու կոտրել է իր տեսախցիկը և վնասել լրագրողական վկայականը»: Սիմոնյանը հրավիրվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դեկտեմբերի 6-ին քվեարկում են կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի անցում նախատեսող սահմանադրական փոփոխությունների համար: Առավոտյան ժամը 08:00-ից գործում է 1997 ընտրատեղամաս, որոնք կփակվեն ժամը 20:00-ին: Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, դրան պիտի մասնակցի գրանցված 2 մլն 550 հազար 323 ընտրողի առնվազն 25%-ը: Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի ընտրության անուղղակի համակարգ: Նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին: Կարդացեք նաև՝ Հայաստանը քվեարկում է Սահմանադրության փոփոխությունների համար (թարմացվող) Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 622.643 ընտրող կամ ընտրողների 24.26%-ը Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |