ՎՈՒԱՄ-ին անդամակցության հարցը Հայաստանում նույնիսկ չի քննարկվում

PanARMENIAN.Net - Մեկնաբանելով ՎՈՒԱՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության վերաբերյալ ասեկոսեները` ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ պաշտոնական Երեւանը չի պատրաստվում է մտնել ՎՈՒԱՄ: «Մենք նույնիսկ չենք քննարկում այդ հարցը, քանի որ ՎՈՒԱՄ-ը բոլորովին այլ գաղափախոսություն ունի, որը հակասում է Հայաստանի քաղաքականությանը: Այդ կազմակերպության գործնեությունը խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:



Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին` 2006 թվականի ընթացքում ՌԴ-ում 6 հայերի սպանությունների լույսի ներքո` Վարդան Օսկանյանը նշել է, որ նրանք ոչ մի կերպ չեն ազդել երկու երկրների հարաբերությունների վրա: «Սպանությունները չեն ազդում մեր հարաբերությունների վրա, դրանք պարզապես երկու երկրների առջեւ նոր խնդիրներ են դնում»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
---