Իրաքը կդիմի ՄԱԿ ԱԽ, եթե Թուրքիան դուրս չբերի զորքերը 7 դեկտեմբերի 2015 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Իրաքն իրեն իրավունք է վերապահում դիմել բոլոր հնարավոր միջոցներին, ներառյալ դիմելը ՄԱԿ Անվտանգության խորհրդին, եթե թուրքական զորքերը չլքեն երկրի տարածքը 48 ժամվա ընթացքում: Այսպիսի հայտարարություն է արել Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Իրաքի իշխանությունների տեղեկությունների, դեկտեմբերի 4-ին թուրքական տանկային գումարտակլը մտել է Իրաքի Նինվեի գավառ` քուրդ աշխարհազորայիններին վարժեցնելու պատրվակով: Իրաքի ԱԳՆ-ն պահանջել է դուրս բերել թուրքական զորքերը` գնահատելով դա որպես ներխուժում և թշնամական «գործություն»: Իրաքի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության կոմիետի ղեկավար Հաքիմ ազ Զամլին հայտարարել է, որ թուրք զինվորականները հարձակման կարող են ենթարկվել, եթե չհեռանան երկրի տարածքից: Ինչպես ասվում է Ալ Աբադիի հայտարարության մեջ, «եթե զորքերը դուրս չբերվեն 48 ժամվա ընթացքում, Իրաքը կարող է դիմել ՄԱԿ ԱԽ»: Աբադին հավելել է, որ թուրքական ուժերը տեղակայվել են առանց Իրաքի իշխանությունների հետ համաձայնեցման և խախտել են երկրի ինքնիշխանությունը: Դեկտեմբերի 4-ին թուրքական իշխանությունները 130 զինվորական են գործուղել Մոսուլի շրջան` վարժեցնելու համար իրաքցի քրդերի մարտիկներին: «Թուրքիայի զինված ուժերը, որոնք տեղակայված էին Մոսուլի հարևանությամբ, ներխուժել են երկիր առանց համաձայնեցման և պետք է անհապաղ դուրս բերվեն»,-ասվում էր Իրաքի վարչապետի հայտարարության մեջ: Ավելի ուշ Reuters գործակալությունը ԱՄՆ ՊՆ-ում սեփական աղբյուրների վրա հղումով հայտարարեց, որ Թուրքիայի նախաձեռնությունը կապ չունի ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գործողությունների հետ, սակայն կոալիցիան զգուշացվել էր այն մասին, որ Թուրքիան զինուժ է ուղարկում այդ տարածք: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |