Օբամա. Կրակի դադարեցումը Սիրիայում թույլ կտա ԱՄՆ-ին և ՌԴ-ն միասին պայքարել ԻՊ դեմ 7 դեկտեմբերի 2015 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Հրադադարը Սիրիայում կօգնի ԱՄՆ-ին, նրանց դաշնակիցներին ու Ռուսաստանին պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հեռուստաելույթում` դիմելով ամերիկացիներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: : «Ամերիկայի ղեկավարությամբ միջազգային հանրությունը սկսել է աշխատել հրադադարի գործընթացի և ժամանակացույցի և սիրիական հակամարտության քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ: Դա թույլ կտա Սիրիայի ժողովրդին, ինչպես նաև ցանկացած այլ երկրի, ներառյալ մեր դաշնակիցներին, ինչպես նաև Ռուսաստանին, կենտրոնանալ մեկ ընդհանուր նպատակի` ԻՊ ոչնչացման վրա»,-ասել է Օբաման: Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Իրանը պետք է որոշեն` ցանկանում են աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, թե «պահպանել սիրիական պետությունը», եթե այն օրինական լինի: Ըստ Օբամայի, քաղաքացիական պատերազմը Սիրիայում չի ավարտվի, եթե Ասադը շարունակի կառավարել երկիրը, քանի որ նա չի կարող «վերադարձնել օրինականությունը»: Միևնույն ժամանակ Օբաման նշել է, որ ԱՄՆ-ն չպետք է ներգրավվի նոր լայնածավալ պատերազմում Իրաքում և Սիրիայում, քանի որ դա է «Իսլամական պետության» նպատակը: «Դա կհանգեցնի հազարավոր զոհերի մեր զինծառայողների շրջանում և կվատնի մեր ռեսուրսները»,-ասել է Օբաման: ԱՄՆ նախագահը կոչ է արել Կոնգրեսին քվեարկել ԻՊ դեմ ուժ կիրառելու օգտին: «Եթե Կոնգրեսը, համամիտ է ինձ հետ և կարծում է, որ մենք մասնակցում ենք ԻՊ դեմ պատերազմին, ապա պետք է քվեարկի այդ ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունները շարունակելու օգտին»,-ասել է Օբաման: Օբաման նաև հորդորել է օրենք ընդունել, որով կարգելվի զենք գնել այն անձանց, որոնք ծայրահեղականության մեջ կասկածյալների ցուցակում են: ԱՄՆ նախագահը նաև հորդորել է սահմանափակել ինքնաթձիգ հրազենի վաճառքը: «Դա ազգային անվտանգության հարց է»,-ասել է նա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետության» գրոհայինները ստանձնել են Կալիֆորնիայի Սան Բերնարդինոյում տեղի ունեցած և 14 մարդու կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը` հայտարարելով, որ գործողությունը կատարել են իր հետևորդները: Դեկտեմբերի 2-ին Սայեդ Ռիզվան Ֆարուկը կնոջ` Տաշֆին Մալիկի հետ, զինված ինքնաձիգերով և 2 ատրճանակով, դեկտեմբերի 2-ին ԱՄՆ Կալիֆորնիայի Սան Բերնարդինո քաղաքում 14 մարդ են սպանել և ևս 21-ին վիրավորել: Ոստիկանությունը երկուսին էլ ոչնչացրեց պատահարի վայրից նրանց փախուստի դիմելուց մի քանի ժամ անց: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |