ՌԴ Դաշնության խորհրդի կոմիտեի նախագահ. Հայաստանը «համոզիչ» արդյունք է արձանագրել սահմանադրական հանրաքվեում

ՌԴ Դաշնության խորհրդի կոմիտեի նախագահ. Հայաստանը «համոզիչ» արդյունք է արձանագրել սահմանադրական հանրաքվեում

PanARMENIAN.Net - Հայաստանը «համոզիչ արդյունք է» արձանագրել սահմանադրական հանրաքվեում` հաստատելով խորհրդարանական կառավարման անցնելու մտադրությունը: Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային քաղաքականության կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:

«Մասնակցության ցածր ցուցանիշ, բայց համոզիչ արդյունք հօգուտ նախագահի նախաձեռնած բարեփոխման»,-գրել է նա Facebook-յան իր էջում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ Ռուսաստանին մոտ երկիրը խաղաղ և ժողովրդավարական պայմաններում է անցում կատարում իր քաղաքական զարգացման նոր փուլ, «գոնե, այսօրվա դրությամբ (ոչ վաղ անցյալի իրադարձությունները Երևանում դեռ չեն ջնջվել հիշողությունից)»:

«Արդյոք նոր մոդելն ավելի լավ կաշխատի, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Հաջողություն ենք մաղթում բարեկամ ժողովրդին»,-գրել է Կոսաչովը:

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի ընտրության անուղղակի համակարգ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին: Որպեսզի հանրաքվեի դրված նախագիծը համարվի ընդունված, նրան պիտի կողմ քվեարկի քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---