Մ. Ֆրադկովը հուսով է, որ Վրաստանի տարածքով գազի ներկրումները Հայաստան չեն դադարեցվի

PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովը հույս ունի, որ ռուսական գազի մատակարարումները Հայաստան դժվարությունների չեն հանդիպի Վրաստանի տարածքում եւ չեն ընդհատվի: Այդ մասին նա հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ ունեցած հանդիպման արդյունքների հիման վրա կայացած մամլո ասուլիսի ընթացքում: Նրա խոսքերով, Ռուսաստանն անհանգստացած է ռուս-վրացական հարաբերությունների վիճակով, սակայն միեւնույն ժամանակ լավագույնի հույս ունի: Միեւնույն ժամանակ, Մ. Ֆրադկովի խոսքերի համաձայն, այդ իրավիճակը բացասաբար է ազդում Հայաստանի հետ հարաբերությունների վրա, որը որոշ տեսակետից մեկսուացման մեջ է հայտնվում: Մ. Ֆրադկովի կարծիքով, իրավիճակի բարելավման համար, անհրաժեշտ է ավելացնել գոյություն ունեցող տրանսպորտային հոսքերի եւ երթուղիների արդյունավետությունը:



Պատասխանելով հարցին, թե կարող են արդյոք ռուսական գազի մատակարարումները Հայաստան Վրաստանի կողմից անվավեր յուրացման խնդիրների բախվեն` Մ. Ֆրադկովը ասաց, որ տվյալ խնդիրը չի քննարկվել հանդիպման ժամանակ, սակայն ռուսական կողմը ելնում է նրանից, որ իրավիճակը շատ չի բարդանա: «Մենք ելնում ենք նրանիրց, որ իրավիճակը չի բարդանա այնքան, որ մենք ստիպված կլինենք իրավապահ մարմինների հետ զբաղվել յուրացման կամ դրա նման այլ խնդիրներով: Հուսով եմ, գործը դրան չի հասնի»,- հայտարարել է ռուսական կառավարության ղեկավարը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է Հայաստան գազի մատակարարման դադարեցում Վրաստանի տարածքով տրանզիտի հետ կապված խնդիրների պատճառով` Մ. ֆրադկովը հայտարարեց. «Մենք լավագույնի հույս ունենք», հայտնում է Պրայմ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---