Իրանի հոգևորական. Եթե Իրանը չլիներ, Ադրբեջանն այսօր գոյություն չէր ունենա![]() 7 դեկտեմբերի 2015 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Եթե Իրանը չլիներ, այսօր Ադրբեջանը գոյություն չէր ունենա: Այս մասին իրանական հայտարարել է Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Սարաբ քաղաքի հոգևորական (իմամ ջոմ՛ե) Ալի Աքբար Աքրամին: Իրանցի հոգևորականը, դատապարտելով նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Նարդարան ավանում ոստիկանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած արյունալի բախումը, մասնավորապես նշել է. «Արդբեջանը հասել է նրան, որ այդ երկրի արտգործնախարարը հայտարարում է, որ Իրանն ահաբեկիչ է և Ադրբեջանի անկայունության պատճառն Իրանն է: Մենք Ադրբեջանի բռնապետ պաշտոնյաներին խիստ նախազգուշացնում ենք, որ եթե աշխարհի որևէ վայրում շիաների նկատմամբ բռնություն է կիրառվում մենք նրանց օգնել և այսուհետ ևս կշարունակենք աջակցել», «Ղաֆղազ.իր» կայքին հղումով մեջբերում է Panorama.am-ը: Ալի Աքբար Աքրամին հավելել է. «Մի՞թե Իլհամ Ալիևը մոռացել է, որ եթե ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իրանը չօգներ Ադրբեջանին, հիմա ինչպիսի՞ իրավիճակում կլիներ այդ երկիրը: Ադրբեջանը մի քանի անգամ արդեն կանգնել էր կործանման եզրին, և այդ նույն Իլհամ Ալիևը նպատակ ուներ փախչելու երկրից»: Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի ներքին զորքերի ուժեղացված ստորաբաժանումները մուտք են գործել Նարդարան ավան, որտեղ անցած շաբաթ հավատացյալների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով 7 մարդ է զոհվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |