Ադրբեջանի ՊՆ-ը հաստատել է իրենց սպայի զոհվելու լուրը![]() 7 դեկտեմբերի 2015 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Ծանր վիրավորվել, ապա հիվանդանոցում վիրահատությունից հետո մահացել է Ադրբեջանի զինված ուժերի սպա, ավագ լեյտենանտ Աբդուլա Մոլաևը: Այդ մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Հաղորդագրության համաձայն՝ սպան վիրավորվել էր «թշնամական կողմի սկսած գնդակոծության հետևանքով», մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը: Դեռ դեկտեմբերի 6-ին սոցիալական ցանցերում ադրբեջանական բաց, ոչ պաշտոնական աղբյուրներից Razm.info-ին հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 5-ին առաջնագծում՝ Ադրբեջանի Տերտերի շրջանի հատվածում, սպանվել է Ադրբեջանի բանակի ավագ լեյտենանտ, 1988 թ. ծնված Մոլլաև Աբդուլլա Մոլլա օղլուն (Mollayev Abdulla Molla oğlu), ևս 2 զինծառայող վիրավորվել են: Պաշտոնական աղբյուրներն ու ադրբեջանական լրատվակայքերն այդ մասին լռում էին: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունները այս օրերին հաղորդում են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների ինտենսիվացման մասին, ինչի հետևանքով հայկական Զինված ուժերի մի զինծառայող զոհվել, ևս մեկը վիրավորվել է: Երկու գերատեսչությունները հայտարարել էին, որ հայկական Զինված ուժերը համարժեք պատասխան են տալու հակառակորդի գործողություններին, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Կարդացեք նաև՝ ԼՂՀ ՊՆ. ՊԲ գնդապետի զոհվելու մասին Ադրբեջանի տարածած լուրն ապատեղեկատվություն է Հղումներ թեմայով. ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |