Մայիսից Հայաստանը էլեկտրաէներգիա չի արտահանում Վրաստան 1 դեկտեմբերի 2006 - 16:20 AMT PanARMENIAN.Net - «Ռուսական գազի թանկացումը պատճառ դարձավ, որ 2006 թվականի մայիսից Հայաստանը Վրաստանին էլէկտրաէներգիա չի վաճառում»,- ուրբաթ օրը հայտարարել է Հայաստանի հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի տարիֆային քաղաքականության բաժնի ղեկավար Արմեն Արշակյանը ՀՀԾԿՀ նիստի ժամանակ: Նրա խոսքերով, 2006 թվականի ապրիլին ռուսական գազի թանկացման պատճառով (1 խորանարդ մետրի համար $56-ից հասավ $110-ի), Հրազդանի եւ Երեւանի ջերմակայնների էլէկտրաէներգիան պարզապես չի կարող մրցակցել Վրաստանի ներքին տարիֆների հետ: Հայաստանից Վրաստան էլէկտրաէներգիայի արտահանումը կատարվում էր երկու ընկերությունների կողմից` «Միջազգային էնէրգետիկ կորպորացի» ՓԲԸ եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |