ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2700 կրակոց![]() 8 դեկտեմբերի 2015 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից շարունակվում է ինտենսիվորեն խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը: Դեկտեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 (137 արկ), 82 (209 արկ), 120 (52 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (93 արկ), ՌՊԳ-7 (11 արկ) տիպի նռնականետերից, ինչպես նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքից (42 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ իրենց պատժիչ գործողություններով ճնշելով հակառակորդի նախահարձակ ակտիվությունը: Դեկտեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 240 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (140 արկ), 82 (415 արկ), 120 (67 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (20 արկ) և ՌՊԳ-7 (2 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4300 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք (63 արկ): Դեկտեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը հրադադարի ռեժիմը խախտվել է մոտ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (69 արկ), 82 (229 արկ), 120 (40 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (142 արկ) և ՌՊԳ-7 (1 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք (24 արկ): Հակառակորդի հրետակոծության հետևանքով դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում ականապայթյունային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Վարազդատ Իշխանի Խաչատրյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակառակորդի արկածախնդիր մարտավարությունը անպատասխան չի մնալու և ստեղծված իրադրության ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |