EAFJD. ԵՄ-ն պետք է ամբողջությամբ դադարեցնի բանակցությունները Թուրքիայի հետ

PanARMENIAN.Net - Չնայած Եվրահանձնաժողովը խստորեն չի պատժել Թուրքիային ԵՄ առաջ մի շարք հարցերով հանձն առած պարտավորությունները չկատարելու համար, եվրոպացիները դեռ սպասում են, որ նա կդրսեւորի իր սկզբունքային եւ պատասխանատու դիրքորոշումը Եվրամիության ապագային վերաբերող հարցում: Այդ մասին, ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբում (EAFJD), հայտարարել է Հանձնախմբի նախագահ Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքերով, EAFJD-ն գտնում է, որ կիսատ միջոցները չեն համապատսխանում Եվրոպական Խորհրդի 2004 թվականի որոշմանը, որը կոնկրետ նշում էր բանակցային գործընթացի շրջանակները: Ըստ այդ որոշման, Եվրահանձնաժողովը պետք է ամբողջությամբ ընդհատեր բանակցությունները Թուրքիայի հետ, որը անընդհատ խախտում է ԵՄ հիմնական սկզբունքները: «Եվրոպական քաղաքացիական հանրությունը չի հասկանում` ինչպես է Եվրահանձնաժողովը շարունակում մնալ իր նկատմամբ հատուկ վերաբերմունքի Անկարայի պահանջների գերին: Եվրահանձնաժողովը անտեսում է Եվրախորհրդարանի որոշումը` Թուրքիայի հետ բանակցությունների ընդհատման վերաբերյալ: Մենք ԵՄ երկրներին կոչ ենք անում ճանաչել, որ Եվրահանձնաժողովը չի կատարել իր բարոյական պարտավորությունները, եւ համապատասխան միջոցների դիմել, որպեսզի համոզվենք ԵՄ արժեքների եւ չափանիշերի հարգման մեջ»,- նշել է Հիլդա Չոբոյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---