Պայթյուն Մոսկվայի ավտոբուսի կանգառում. Կան տուժածներ![]() 8 դեկտեմբերի 2015 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայի կենտրոնում գտնվող ավտոբուսի կանգառում, տուժածների թիվը հասնում է 5-ի, հայտնում է LifeNews-ը: Տուժածներից 2-ը կին է, 3-ը` տղամարդ: Ինչպես հայտնել է աղբյուրը իրավապահ մարմիններում, պարզվել է, որ պայթյունի պատճառը եղել է տեղադրված պայթուցիկ սարքը, որը լցոնված էր մետաղյա բեկորներով: Ասվում է նաև, որ տեսախցիկները նկարահանել են այն տղամարդուն, որը ենթադրաբար տեղադրել է պայթուցիկը, հայտնում է Lenta.ru-ն: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ի երեկոյան Պոկրովկա փողոցի թիվ 19-ը տան մոտ: Ոստիկանությունում կարծում են, որ պատճառը ինքնաշեն պայթուցիկ սարքն է եղել: Ըստ նախնական տվյալների, սարքի հզորությունը գնահատվում է 50 գ տրոտիլին համարժեք: Կատարվածի փաստով հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 213 հոդվածով` «Խուլիգանություն»: Ոստիկանությունը որոնում է կասկածյալին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |