Հայաստանը ճանաչում է թե Ադրբեջանի եւ թե Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը 1 դեկտեմբերի 2006 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որեւէ ընդհանուր բան չունի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիման վրա ընդունված կոմյունիկեն, որում Դաշինքը հայտարարում է Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պաշտպանության մասին: «Հայաստանը երբեք չի հայտարարել, որ չի ճանաչում որեւէ երկրի տարածքային ամբոջականությունը: Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն միեւնույն ժամանակ ճանաչում ենք նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբոջականությունը, քանի որ Ադրբեջանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը զուգահեռ են ստեղծվել` Խորհրդային Միությունում գործող օրենքների հիման վրա»,- ասել է Սարգսյանը: Նրա խոսքերով, հենց այդ պատճառով է, որ խոսք անգամ չի կարող գնալ Ղարաբաղի մասին` որպես տարածքային ամբոջական Ադրբեջանի մաս: «Այստեղ ամեն ինչ հստակ է եւ պարզ»,- նշել է պաշտպանության նախարարը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |