Արոնյանը 4-րդ ոչ-ոքին է խաղացել Լոնդոնի գերմրցաշարում![]() 8 դեկտեմբերի 2015 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Անգլիայում շարունակվում է London Chess Classic սուպերմրցաշարը: 4-րդ տուրում Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի արդյունքով է ավարտել հոլանդացի Անիշ Գրիի դեմ մրցախաղը: Խաղաղ ելք գրանցվել է 33-րդ քայլից հետո: Լոնդոնյան մրցաշրայում սա հայ գրոսմայստերի 4-րդ ոչ-ոքին էր: 4-րդ տուրի մյուս խաղերն էլ են ավարտվել խաղաղ ելքով, բացառությամն Վիշվանաթան Անանդի նկատմամբ Հիկարու Նակամուրայի տոնած հաղթանակի: 5-րդ տուրում Արոնյանը մրցելու է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, գրում է Armsposrt.am-ը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի 2016-ի մարտի 10-ից 30-ը, կայանալիք հավակնորդների մրցաշարին։ Մրցաշարի հաղթողը կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ՝ չեմպիոնական տիտղոսի համար։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |