Կիլիկիո կաթողիկոսության Քուվեյթի թեմն ու առաջնորդարանը նոր կալվածքում կհաստատվեն 8 դեկտեմբերի 2015 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ընդունել է Քուվեյթի թեմի կաթողիկոսական փոխանորդ ծայրագույն վարդապետ Մասիս Զոպույանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը, որի կազմում էին նաև Քուվեյթի թեմի ազգային վարչության և Երեսփոխանական ժողովի ներկայացուցիչներ, հայտնել է, որ հետևողական աշխատանքի արդյունքում թեմը ձեռք է բերել մեծ հնարավորություններ ընձեռող մի շինություն, որտեղ պետք է հաստատվեն եկեղեցին և առաջնորդարանը: Տարիներ շարունակ եկեղեցին և առաջնորդարանը գործել են այլ շենքում, սակայն սեփականատերը պարտադրված եղել հրաժարվել կալվածքից, ուստի հարկ եղավ նոր շենք գտնել: Այս անգամ սակայն թեմը հանդես է գալիս որպես շենքի սեփականատեր, որի դիմաց վճարվել է 735.000 քուվեյթական դինար (2.4 մլն դոլար): Ներքին հարդարման և կահավորման համար նախատեսված է 150.000 քուվեյթական դինար (0.5 մլն դոլար): Թեմը պարտավորվել է մինչև 2016-ի փետրվարի ավարտն իր նյութական պարտավորությունները կատարել կալվածատիրոջ նկատմամբ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն իր գոհունակությունն է հայտնել այդ կարևոր նախաձեռնության վերաբերյալ: Նա հույս է հայտնել, որ Քուվեյթի և շրջակա թեմի, ինչպես նաև Պարսից ծոցի հայերը և մասնավորապես այլ շրջաններում հաստատված քուվեյթահայերը իրենց գործուն մասնակցությունը կունենան կալվածքի գնման և կահավորման ծախսերին: Հայերը Քուվեյթում հաստատվել են 1950-ական թվականներից՝ այստեղ գալով Իրաքից, Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Պաղեստինից ու Հորդանանից։ Համայնքը ձևավորվել է 1954թ-ից, երբ հայերի թիվն անցել է 1000-ը, ստեղծվել է առաջին համայնքային կառույցը՝ Ազգային վարչությունը։ 1956 թ-ից համայնքն անցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո և 1961 թ-ից ունի մնայուն հոգևոր հովիվ։ 1963 թ-ին կառուցվել է եկեղեցի-հանդիսասրահ։ 1982 թ-ին Էնտուզ Էլ Քուվեյթում ստեղծվել է Քուվեյթի և Պարսից ծոցի երկրների թեմ։ 1958 թ-ից գործում է հայկական կիրակնօրյա դպրոց, 1961 թ-ից՝ Հայ ազգային վարժարանը, որն ստացել է միջնակարգ դպրոցի կարգավիճակ։ Մինչև Ծոցի պատերազմը (1991 թ.) համայնքը շարունակաբար ստվարացել է՝ հասնելով մինչև 10-12 հզ-ի։ Գործել են ֆուտբոլի խումբ, «Սեպումյան» թատերախումբը, երկսեռ երգչախմբեր և այլն։ Պատերազմի պատճառով հայերը զանգվածաբար հեռացել են Քուվեյթից։ Ներկայումս Քուվեյթում հայերի թիվը 5.000 է որոնց գերակշիռ մասն ապրում է մայրաքաղաքում։ Առավելապես արհեստավորներ են ու մանր առևտրականներ, կան նաև պետական ծառայողներ ու մտավորականներ։ Գործում են Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցին, վարժարան՝ նախակրթական, միջնակարգ և երկրորդական բաժիններով։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |