«Գազպրոմն» Իրանի հետ քննարկում է Հայաստան գազի առաքման հարցերը![]() 9 դեկտեմբերի 2015 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերությունն ու Իրանն աշխատում են Հայաստան գազ մատակարարելու փոխանակման գործողությունների հարցի շուրջ։Այդ մասին հայտնել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը՝ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախա Կալաձեի հետ հանդիպման ավարտին, որը կայացել է Լյուքսեմբուրգում, հայտնում է Tert.am-ը ՏԱՍՍ-ի վրա հղումով: «Այո՛, թեմային անդրադարձ արվել է, և մենք այս պահին մեր իրանցի գործընկերների հետ քննարկում ենք փոխանակման գործողությունների հարցը»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե խոսե՞լ են արդյոք Իրանից Հայաստան գազամատակարարման թեմայի շուրջ՝ Վրաստանի տարածքը որպես գազամատակարարման համար տարանցիկ ճանապարհ օգտագործելու բանակցությունների շրջանակներում: «Գազպրոմ» գազային հոլդինգի տեղեկատվության ծառայությունը նշել է, որ «Գազպրոմն» ու Վրաստանը դեկտեմբերի 8-ին շարունակել են քննարկել ռուսական գազը Վրաստանի տարածքով տարանցիկ ճանապարհով անցկացնելու թեման։ Նոյեմբերի վերջին Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն հայտնել էր, որ Իրանը քննարկում է ՌԴ հետ նավթային և գազային համաձայնությունները: Ավելի վաղ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն անդրադարձել է գազի գնման ծավալների ավելացման անհրաժեշտությանը: Նա հայտարարել էր, որ ապագայում Վրաստանը կարող է գազ գնել Իրանից: «Հայտնի են մեր նախկին հարաբերություններն Իրանի հետ: Այսօր իրավիճակն Իրանի հետ միանգամայն այլ է և մեր հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Առաջիկայում Վրաստանը կկարողանա գազ գնել Իրանից միայն Հայաստանի և Ադրբեջանի տարածքով: Մենք այլ ելք չունենք: Սա երկարաժամկետ նախագիծ է և մենք կքննարկենք այն», ասել էր Կալաձեն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |