Նախարարություն. Երևանում Գյուլերի թանգարանի բացմանը խոչընդոտում է շենքի հարցը10 դեկտեմբերի 2015 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանի ստեղծման հարցը դիտարկվում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը: Նոյեմբերի 18-ին Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի և Թուրքիայում կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ սերտ կապեր ունեցող Doğuş հոլդինգի միջև կնքված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրով Գյուլերի` 3մլն եվրո գնահատվող ամբողջ անձնական արխիվը, Ara Kafe» սրճարանի շենքը և լուսանկարչական սարքերի հավաքածուն անցել է դրանք շահագործելու նպատակով վերոնշյալ հոլդինգի կողմից ստեղծված ընկերությանը: Գործարքով Գյուլերը, ապա նաև նրա ժառանգները պետք է ստանային ամսական 50.000 թուրքական լիրայի չափով գումար: Սակայն, նոյեմբերի 30-ին հայտնի է դարձել, որ լուսանկարիչը չեղյալ է հայտարարել Doğuş հոլդինգի հետ կնքած պայմանագիրը: «2013-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացված Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսը դարձել է մշտական: Լուսանկարչի Հայաստան այցի ժամանակ երկկողմ ցանկություն է եղել, որպեսզի Հայաստանում բացվի նրա ցուցահանդեսը, սակայն կա առանձին շենքի խնդիր, որ պետք է դեռ լուծվի», - ասաց Տեր-Վարդանյանը: Նրա խոսքով` մինչև Հայաստանում Գյուլերի թանգարանի բացման համար բարեբպաստ պայմաններ չստեղծվեն, դա չի կարող իրականացվել: Միաժամանակ, նախարարի տեղակալը նշել է, որ նախարարությունը կշարունակի փնտրել առանձնացված թանգարանի իրականացման հնարավորությունները: Առավել ևս, որ լուսանկարիչը խոստացել էր Հայաստանին այլ լուսանկարներ ևս նվիրել, հայտնեց Տեր-Վարդանյանը: Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է: Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով: Ծնվել է Ստամբուլում՝ 1928-ին, հայերի ընտանիքում: Գյուլերը հարյուրավոր ցուցահանդեսներ է ունեցել ամբողջ աշխարհում, հրատարակել է բազմաթիվ գրքեր: Նա լուսանկարել է Ուինսթոն Չերչիլին, Մարիա Կալլասին, Ջոն Բերգերին, Բերնարդ Ռասսելին, Սալվադոր Դալիին, Պաբլո Պիկասոյին, Ինդիրա Գանդիին, Սերգեյ Փարաջանովին և այլոց: Պարգևատրվել է ֆրանսիական Legion d’ honneur, 2005թ.` թուրքական Grand prize of culture and art, 2009թ.` Նյու Յորքի Lucie Award մրցանակներով: Արա Գյուլերի լուսանկարչական աշխատանքների բազմաթիվ օրինակներ կարելի է գտնել միջազգային հաստատություններում, ինչպիսիք են Փարիզում Ֆրանսիայի ազգային գրադարանը և Շելդոնի հավաքածուն Նեբրասկայի համալսարանում, նաև Բոստոնի, Չիկագոյի և Նյու Յորքի մասնավոր հավաքածուներում: Նրա լուսանկարները ցուցադրված են Քյոլն քաղաքի «Լյուդվիգ» թանգարանում ևս: 2013-ի ամռանն Արա Գյուլերը Հայաստանում էր: Ազգային պատկերասրահում նրա «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված էր աշխարհի տարբեր վայրերում արված մոտ 100 լուսանկար: Ցուցահանդեսը մշտական է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |