Ժողովրդավարական արժեքների տեսանկյունից, Ղարաբաղը գերազանցում է հարեւան պետություններից շատերին

PanARMENIAN.Net - ԼՂՀ Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեն կանցնի դրական եւ հաջող: Երկուշաբթի այդպիսի կարծիք է հայտնել Ազգային անվտանգության հարցերով Հայաստանի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:Նրա խոսքերով, անկախության ընդունումից հետո Լեռնային Ղարաբաղը կայացած պետության կոնկրետ քաղաքականություն է վարում: «Դա հաստատվեց ինչպես Ղարաբաղի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ»,- ընդգծել է նա: Գ. Իսագուլյանը նշել է, որ այդպիսով Լեռնային Ղարաբաղը հերթական անգամ ապացուցում է ողջ քաղաքակիրթ աշխարհին, որ նա ունի պետականության բոլոր տարրերը: «Բացի այդ, Ղարաբաղը, երկրում առկա ժողովրդավարական եւ այլ արժեքների տեսանկյունից, գերազանցում է հարեւան պետություններից շատերին»,- ընդգծել է նա: Նշենք, որ ԼՂՀ Սահմանադրության հարցով հանրաքվեն կանցնի 2006 թվականի դեկտեմբերի 10: Հիմնական օրենքի նախագծում, մասնավորապես, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնավար, ժողովրդավարական, իրավական, հասարակական պետություն է, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---