Իրաքյան Քրդստանը պահանջել է Մոսկվայից կասեցնել հրթիռների գործարկումն իր տարածքի վրայով11 դեկտեմբերի 2015 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան Քրդստանի կառավարությունը խնդրել է Ռուսաստանին կասեցնել Սիրիայում գործող գրոհայինների դիրքերին ուղղված հրթիռների գործարկումն ինքնավարության տարածքի վրայով`տարածշրջանի տնտեսական կորուստների պատճառով: «Մենք պահանջում ենք այլընտրանք գտնել Իրաքյան Քրդստանի օդային տարածքին: Էրբիլի և Սուլեյմանիի օդանավակայանների աշխատանքի դադարեցումը ևս մեկ տնտեսական ճգնաժամ էր տարածաշրջանի համար, իսկ փոխհատուցման ակնկալիքը կենտրոնական կառավարությունից` անհեթեթ է»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հայտարարության մեջ ասվում է, որ Էրբիլի և Սուլեյմանիի օդանավակայանները դադարել են գործել ռուսական հրթիռների գործարկման պատճառով, որոնց թիրախը ԻՊ գրոհայիններն են Սիրիայում: Հայտարարությունը հաջորդել է Իրաքյան Քրդստանում թուրք զինվորականների տեղակայմանը և Անկարայի ռազմական ներկայության ավելացման դեմ Իրաքի կենտրոնական կառավարության և ՌԴ բողոքներին: Թուրքիան հրաժարվում է դուրս բերել զինվորականներին`հայտարարելով, որ նրանց ներկայությունը տարածաշրջանում պայմանավորված է քուրդ «փեշմերգա» աշխարհազորայիններին ԻՊ դեմ պայքարում սատարելու անհրաժեշտությամբ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |