Գերմանիայում անհայտ անձանց խումբը հարձակվել է փախստականների ավտոբուսի վրա![]() 11 դեկտեմբերի 2015 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի արևելքում 30 մարդուց բաղկացած խումբը հարձակվել է փախստականների ավտոբուսի վրա` խոչընդոտելով նրա մուտքը տեղակայման վայր, մեկ մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է Լեյպցիգում ոստիկանության պաշտպանության օպերատիվ կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ կենտրոնի ներկայացուցչի, անհայտ անձանց խումբն արգելափակել է փախստականների ավտոբուսը Յաիսդորֆ բնակավայրի մոտ: Տրանսպորտային միջոցը քարկոծել են, պատուհաններից մեկը` կոտրել: Ավտոբուսի վարորդը ոտքի վնասվածք է ստացել: Հարձակման հետևանքով փախստականներին տեղափոխել են փախստականների ընդունման մեկ այլ կետ: Ավտոբուսի վրա հարձակման փաստով կառուցվել է գործ իրավակարգը խախտելու մասին: Գերմանիան, ի տարբերություն ԵՄ մյուս անդամ երկրների, գրավիչ է փախստականների համար սոցիալական համակարգի և ֆինանսական հնարավորությունների առավելության առումով: Գրեթե 1 միլիոն` 965 հազար մարդ Գերմանիայում ստացել է փախստականի կարգավիճակ կամ սպասում է կարգավիճակի հաստատման: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը` ներկայացնելով նոյեմբերի վերջի տվյալները: Սա նշանակում է, որ 2015-ի ավարտից 3 շաբաթ առաջ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցվել է 4 անգամ: Ամբողջ 2014-ի ընթացքում Եվրոպա է ներգաղթել 280 հազար մարդ: Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: Գերմանիան 2015-ի սեպտեմբերին վերականգնեց սահմանային հսկողությունը ԵՄ երկրների հետ: Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզիերը որոշումը պայմանավորել է փախստականների աննախադեպ հոսքով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |