Ուորլիք. Ժամանակն է, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահները հանդիպեն12 դեկտեմբերի 2015 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան, որպես ԵԱՀԿ ապագա նախագահ հավաստիացրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, որ լիովին սատարում է ղարաբաղյան խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ըստ նրա, ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակում, որը տեղի ունեցավ Բելգրադում դեկտմեբրի 3-4-ին, համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ` քննարկել են երկու երկրների նախագահների մոտալուտ հանդիպման վերջին մանրամասները: «Մենք հավատում ենք, որ գրեթե 1 տարվա ընդմիջումից հետո, եկել է ժամանակը երկու նախագահաների հանդիպման և կարգավորմանն ուղղված հետագա քայլերի կառուցողական քննարկումների համար»,-ասել է Ուորլիքը, հայտնում է «Թրենդը»: Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերին: Հարցը քննարկվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպմանը, որի շրջանակում ձեռք է բերվել համաձայնությունը: «Ըստ պայմանավորվածության, հանդիպման մասին համապատասխան հայտարարություն կարվի, չնայած, որ Ադրբեջանը մշտապես խախտում է պայմանավորվածությունները: Ի՞նչ է դա նրան տալիս: Մենք նման բաներով չենք զբաղվում: Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերին»,-ասել էր նա: Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Եվրոպայի հարցերով Ֆրանսիայի պետնախարար Հարլեմ Դեսիրի համատեղ հայտարարություն էին տարածել: «Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու գաղափարին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Վերջին շրջանում գրանցված սրացման ֆոնին մենք կողմերին կոչ ենք անում վերահաստատել հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունն ու ցրել թյուրըմբռնումը, թե իրենք լուրջ չեն խաղաղության հասնելու բանակցություններում։ Կողմերը պետք է շարունակեն 2014 թվականին Սոչիի, Ուելսի ու Փարիզի գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնության տարրերի շուրջ քննարկումները ու 2016 թվականին ակտիվացնեն երկխոսությունը՝ այդ առաջարկների հիման վրա»,-հայտարարել են կողմերը: Հայտարարության մեջ նշվում է, որ այս տարի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնության դեպքերի աճով պայմանավորված՝ ստատուս քվոն անկայուն է դարձել: «Մենք հատկապես դատապարտում ենք նռնականետերի ու այլ ծանր տեխնիկայի կիրառումն ու ափսոսում ենք, որ դրանց օգտագործման հետևանքով տուժում է խաղաղ բնակչությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, և անմեղ մարդկանց տառապանքն ու մահերը արդարացում չունեն: Մենք կողմերին խստագույնս կոչ ենք անում նվազեցնել լարվածությունն ու պաշտպանել մարդկանց կյանքը»,-ասված է հաղորդագրության մեջ, որում նաև կոչ է արվում ընդունել ԵԱՀԿ-ի հետաքննչական մեխանիզմները: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |