Թուրքիան հուսով է բեկում տեսնել ղարաբաղյան գործընթացում 2007 թվականին

PanARMENIAN.Net - Թուրքիան հուսով է, որ 2007 թվականը բեկումնային կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ռաֆետ Ակգյունայը` ելույթ ունենալով Բրյուսելում կայացած ԵԱՀԿ Նախարարական հանդիպմանը: Նա ընդգծել է, որ վերջերս Վիեննայում կայացած Մինսկի խմբի համանախագահների ճեպազրույցի լույսի ներքո, Թուրքիան ոգեւորված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ շարունակվող եւ կատարելագործվող երկխոսությամբ: «Մենք ուրախ ենք հայտնելու մեր լավատեսությունը, թեեւ որոշ զգուշավորությամբ, որ քաղաքական լուծմամ հեռանկարներն այս հակամարտության պատմության մեջ երբեք այդքան մոտ չեն եղել: Մենք հուսով ենք, որ 2007 թվականը բեկումնային կդառնա»,-ասել է Ռ. Ակգյունայը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---