Բրյուսելում Վարդան Օսկանյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

PanARMENIAN.Net - Բրյուսելում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Բացի այդ Վ.Օսկանյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդի, Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետի, Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի, Իռլանդիայի եվրոպական հարցերով պետական նախարար Նոուլ Թրիըսիի, Պորտուգալիայի եվրոպական հարցերով պետական նախարար Լոբո Անտունեսի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Բրիշամբոյի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերի հետ, ,հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---