ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում կառավարությանը ստիպել Բաքվին հրաժարվել սադրանքներից12 դեկտեմբերի 2015 - 15:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կառավարությունը չպետք է խուսափի Ադրբեջանի հասցեին մեղադրանքներից ղարաբաղյան հակամարտության գոտում մարտեր հրահրելու և զինծառայողների մահվան համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը ԼՂՀ անկախության 24-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում: Կոնգրեսականը հորդորել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ճնշում գործադրել Ադրբեջանի հանդեպ` երաշխավորելու համար հրադադարի ռեժիմի պահպանումը ԼՂ հակամարտության գոտում: ԱՄՆ մեկ այլ կոնգրեսական Ադամ Շիֆը «ԼՂՀ ազատությունն ու ժողովրդավարությունը» միջոցառման ընթացքում ևս անհանգստություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիվ ու վտանգավոր ռազմական գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև ԱՄՆ ներկային քաղաքականության առնչությամբ: «Ես նաև իմ անհանգստությունն եմ հայտնել առ այն, որ ԱՄՆ-ն ի պատասխան այդ գործողությունների կեղծ հավասարության նշան է դնում ադրբեջանական ու հայկական կողմերի գործողությունների միջև: Եթե մենք ձգտում ենք հակամարտության խաղաղ կարգավորման, ապա չենք կարող անտեսել Ադրբեջանի ռազմատենչ հռետորությունն ու սադրիչ գործողությունները: Մեր լռությունը միայն խրախուսում է նրանց»,-ընդգծել է Շիֆը, հայտնում է Armenia Today-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը պատրաստվում է հատուկ ճեպազրույց կազմակերպել, որի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ կքննարկի ԼՂ սահմանային գոտում ադրբեջանական ագրեսիայի ընդարձակման, ինչպես նաև բռնությունների կասեցմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու հարցերը: Ճեպազույցի ընթացքում անդրադարձ է կատարվելու ավելի վաղ` հոկտեմբերի 26-ին, Ռոյսի, բարձրաստիճան կոնգրեսական Էլիոթ Էնջլի և նրանց 80 այլ գործընկերի կողմից ամերիկացի համանախագահին ուղղված նամակին, որում պաշտոնյաններն առաջարկում են 3 հիմնական քայլ` ԼՂ սահմանային լարվածությունը թուլացնելու և բռնության դեպքերը հնարավորինս կանխելու համար: Իրադրությունն առաջնագծում մնում է լարված: Հակառակորդը շարունակում է զենիթային կայանքներից և ականանետերից արկակոծել ՊԲ մարտական դիրքերը: Հակառակորդի կողմից դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995-ին ծնված Կարեն Արմենի Գրիգորյանը: Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (11 արկ), 82 (66 արկ), 120 (14 արկ) միլիմետրանոց ականանետերից և ՀԱՆ-17 (16 արկ) տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1100 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (35 կրակոց): ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի սադրիչ գործողությունները անպատիժ չեն մնալու: Ստեղծված իրադրության ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |