ԵՄ-ում սահմանի ապօրինի հատումներն աննախադեպ աճել են![]() 14 դեկտեմբերի 2015 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովն ընթացիկ տարում գրանցել է Եվրամիության սահմանների ապօրինի հատումների աննախադեպ աճ: Գերատեսչությունը խստորեն քննադատել է ԵՄ արտաքին սահմանների անարդյունավետ պաշտպանությունը: 2015 թվականը նշանավորվել է ԵՄ տարածք ապօրինի ներգաղթյալների ռեկորդային քանակի մուտքով: 2015-ի հունվար-նոյեմբերին գրանցվել է ԵՄ սահմանների ապօրինի հատման 1,28 մլն դեպք: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ, որից մեջբերումներ է ներկայացրել Die Welt-ը: «Սա ռեկորդ է ԵՄ գոյության ամբողջ պատմության կտրվածքով»,-ասվում է «Եվրոպական սահմանների և ափերի պաշտպանության և ԵՄ արտաքին սահմանների արդյունավետ կահավորման մասին» փաստաթղթում, որը պաշտոնապես կներկայացվի դեկտեմբերի 15-ին: Համեմատության համար փաստաթղթում նշվում է, որ 2009-2014 թթ. գրանցվել է սահմանի ապօրինի հատման 413 հազար դեպք: Եվրահանձնաժողովը խստորեն քննադատել է ԵՄ արտաքին սահմանների պաշտպանությունը, որն ըստ այդ գնահատականի, բացարձակ համարժեք չէ: Փաստաթղթում ասվում է, որ «երրորդ երկրների քաղաքացիները կարող էին ապօրինի հատել ԵՄ արտաքին սահմանները և շարունակել տեղաշարժվել Եվրամիության տարածքով առանց նախնական նույնականացման, գրանցման ու անվտանգության ստուգման», ինչը հարցականի տակ է դնում «այսպես կոչված Շենգենի գոտու ամբողջականությունը»: Փաստաթղթի հեղինակները կոչ են արել անհապաղ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել: «Եվրոպային հզոր և կուռ քաղաքականություն է պետք ԵՄ արտաքին սահմանները պաշտպանելու համար` հիմնված ընդհանուր պատասխանատվության սկզբունքի վրա»: Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: 2015-ի հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին: Ընդհանուր առմամբ, 2015-ին Եվրոպայի ճանապարհն է բռնել մոտ 1 միլիոն փախստական: Փախստականների ուղին սկսվում է Սիրիայից, Լիբիայից և միջերկրածովյան այլ երկրներից: Նրանք նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ, այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |