ԶԼՄ-ներ. Թուրքական զորքերը հեռանում են Իրաքի հյուսիսում գտնվող ճամբարից![]() 14 դեկտեմբերի 2015 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Թուրքական զորքերը հեռանում են իրաքյան Մոսուլից ոչ հեռու գտնվող Բաշիկի արվարձանի ճամբարից, հայտնում է Reuters-ը թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով: Ըստ գործակալության զրուցակցի, թուրքական զորքերը սկսել են շարժվել դեպի հյուսիս, ինչը կապված է Անկարայի և Բաղդադի միջև պայմանավորվածության հետ, հայտնում է ՌԲԿ-ն: Դեկտեմբերի 12-ին Իրաքը դիմեց ՄԱԿ ԱԽ` պահանջելով անհապաղ դուրս բերել թուրքական զորքերն իր տարածքից` համարելով զորքի ներկայությունն իր տարածքում միջազգային նորմերի խախտում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրաքի հյուսիս թուրքական զորքերի ներխուժման կապակցությամբ ՄԱԿ Անվտանգության խորհրդին դիմելու Իրաքի որոշումն անվանել է «անազնիվ քայլ»: Թուրք վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 11-ին հայտարարեց, որ Թուրքիայի իշխանությունները կքննարկեն Իրաքի իշխանությունների հետ Իրաքում թուրքական զորակազմի վերակազմավորման հարցը: Ըստ ԱԳ նախարար Չավուշօղլուի, թուրքական զորքերի տեղակայմանն Իրաքի այդ արձագանքը պայմանավորված է նաև «այլ երկրների դերակատարությամբ»` չնշելով որևէ երկիր: Դեկտեմբերի 4-ին թուրքական իշխանությունները 130 զինվորական են գործուղել Մոսուլի շրջան` վարժեցնելու համար իրաքցի քրդերի մարտիկներին: Զորակազմում ներգրավվծ է նաև զրահատեխնիկա: Բաղդադը գնահատել է դա որպես Իրաքի ինքնիշխանության խախտում: «Թուրքիայի զինված ուժերը, որոնք տեղակայված էին Մոսուլի հարևանությամբ, ներխուժել են երկիր առանց համաձայնեցման և պետք է անհապաղ դուրս բերվեն»,-ասվում էր Իրաքի վարչապետի հայտարարության մեջ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |