Մրայա Քերին 2016-ին կարող է համերգ տալ Երևանում![]() 14 դեկտեմբերի 2015 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, դերասանուհի և բարեգործ Մրայա Քերին 2016-ին կարող է համերգ տալ Երևանում: Այս մասին է հայտնում «Նովոստի–Արմենիա» գործակալությունը՝ հղում անելով Forpostart Production և Show Star ընկերությունների գլխավոր տնօրեն Զառա Մխեյանին։ «Այս պահին երգչուհու հետ բանակցություններ են տարվում։ Երևանյան համերգը պլանավորված է անցկացնել նրա համաշխարհային շրջագայության շրջանակում։ Ելույթի ամսաթիվն առայժմ հայտնի չէ»,- ասել է Մխեյանը: Մրայա Քերին երաժշտության պատմության «ամենավաճառվող» երգչուհիներից է։ Նրա վաճառված սկավառակների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 200 մլն կրկնօրինակ։ 2008- ին Touch My Body երգը գլխավորել է Billboard Hot 100 հիթ շքերթը, ինչը Քերիին դարձրել է միակ կատարող, ում երգերը 18 անգամ զբաղեցրել են այդ հիթ շքերթի առաջին հորիզոնականը։ Նա արժանացել է հինգ «Գրեմմիի»։ 2015 ին Հոլիվուդի «Փառքի պուրակում» բացվել է նրա անվանական աստղը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |