Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար. Ղարաբաղի հարցով վերջին բանակցությունները կառուցողական մթնոլորտում են անցել

PanARMENIAN.Net - «Ես գտնում եմ, որ բանակցությունները (Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով. խմբագրի նշում), որ անցկացվել են վերջին ամսիներին, օգնեցին նշանակալի առաջընթացի հասնել` շնորհիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդության, եւ անցել են կառուցողական մթնոլորտում»,- ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ֆիլիպ Դուստ-Բլազին: Նա կողմերին կոչ է արել շարունակել հետեւել ընտրած ուղուն:



Իր ելույթում չկարգավորված հակամարտություններին է անդրադարձել Լյուքսեմբուրգի արտաքին գործոց եւ միգրացիայի նախարար Ժան Ասելբորնը: «Վրաստանում լարվածության ուժեղացումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգումը, անջատողականությունը, այսպես կոչված հանրաքվեն եւ ընտրությունները Մերձդնեստրում եւ Հարավային Օսիայում խոչընդոտում են «սառեցված հակամարտությունների» կարգավորմանը»,- նշել է նա: Նա ողջունել է ԵԱՀԿ ջանքերը համաձայնության փնտրման մեջ: Նրա կարծիքով, ԵԱՀԿ-ն կարող է բարիդրացիական մթնոլորտ ստեղծել հակամարտությունների երկարաժամկետ կարգավորման որոնման համար, հայտնում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---