ՎիվաՍել-ՄՏՍ-ը խոշորագույն ներդրում կատարողն է բջջային հաղորդակցության ոլորտում15 դեկտեմբերի 2015 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը բջջային հեռահաղորդակցության հայաստանյան շուկայում առաջինն է՝ իրականացված ներդրումների ծավալով: Տեղեկատվության հիմքում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պահանջով բջջային օպերատորների հրապարակած տվյալներն են՝ ներառյալ իրականացրած ներդրումները: Դրանք ընդգրկում են 2013 թ.-ի առաջին եռամսյակից մինչև 2015թ.-ի երրորդ եռամսյակն ընկած ժամանակահատվածը: Նշված ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 28,1 միլիարդ դրամի ներդրում է իրականացրել, ինչը կազմում է բջջային հաղորդակցության ոլորտի բոլոր ընկերությունների կողմից կատարված 50 միլիարդ դրամի համախառն ներդրումների ծավալի ամենախոշոր մասնաբաժինը՝ 55,8%-ը: Գործունեության առաջին իսկ օրվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ին հաջողվել է ձեռք բերել հասարակության վստահությունը՝ ապահովելով ցանցի ամենալայն ծածկույթ, նորարար ծառայություններ և տեխնոլոգիաներ, հուսալիություն, գնի և որակի լավագույն հարաբերակցություն, բաժանորդների սպասարկման բարձր որակ, օրինակելի գործարար էթիկա, ինչպես նաև իրականացնելով լայնամասշտաբ սոցիալական ներդրումներ և այլն, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |