ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների նոր փուլը. Անկարան ավելին է ուզում15 դեկտեմբերի 2015 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունն ու Թուրքիան բանակցային նոր գլուխ են բացել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում, որտեղ խոսքը գնում է տնտեսական և ֆինանսական քաղաքականության մասին: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ-ում նախագահող Լյուքսեմբուրգի մշտական ներկայացուցչությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «ԵՄ-Թուրքիա միջկառավարական խորհրդաժողովը բացել է անդամակցության մասին դոսիեի 17-րդ գլուխը»,-հայտարարել է մշտական ներկայացուցչությունը: Մինչդեռ Թուրքիան ավելին է ցանկանում: Թուրքիայի ԵՄ գծով նախարար Վոլկան Բոզկիրը հայտարարել է, որ Անկարան կցանկանար որքան հնարավոր է շուտ ևս 5 գլուխ բացել բնակցությունների համար մնացած 20-ից, որոնք վերաբերում են էներգետիկային, դատական համակարգին, կրթությանը, արտաքին քաղաքականությանն ու պաշտպանության և անվտանգության քաղաքականությանը: Դեկտեմբերի 14-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, որը Բրյուսելում հանդիպել էր ԵՄ անդամ երկրների ԱԳ ղեկավարների հետ, հայտարարել է, որ Անկարան մտադիր է շարունակել բանակցությունները ԵՄ հետ: Ըստ նրա, քաղաքական երկխոսությունը շարունակելու համար հունվարի 25-ին Անկարա կայցելեն ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման գծով եվրահանձնակատար Յոհանես Հանը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիայի կառավարությունը սերտորեն աշխատում է համաձայնագրի հաջորդ գլուխները բացելու շուրջ, ինչպես նաև մուտքի արտոնագրերը չեղարկելու և ռեադմիսիայի կիրառման շուրջ: Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռ 1987-ին, իսկ 1999 թ. ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ, բանակցությունները սկսվել են 2005-ին: Սակայն 35 անհրաժեշտ պայմաններից Թուրքիան մինչ օրս բավարարել է միայն 14-ին, ընդ որում ամենամեծ առարկություններն առաջացնում է տարածքային վեճը Կիպրոսի հետ ու ժողովրդավարացման խնդիրները երկրի ներսում: 17 գլուխ դեռ փակ է մնում: Բանակցությունները բազմիցս են բարդացել տարաձայնությունների պատճառով և կասեցվել: Գլխավոր խոչընդոտը Թուրքիայի դիրքորոշումն է Կիպրոսի հարցում: Կարևոր փուլ եղավ 2013-ի դեկտեմբերին ռեադմիսիայի մասին պայմանագրի կնքումը Թուրքիայի հետ: 2014-ի հոկտեմբերի 16-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց նոր ամենամյա զեկույցը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի մասին՝ առաջարկելով վերսկսել բանակցություններն ու շտապեցնել Թուրքիային ժողովրդավարացման հարցում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |