ԱՄՆ-ն վիզա տրամադրելիս կուսումնասիրի դիմողների էջերը սոցցանցերում15 դեկտեմբերի 2015 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Մուտքի արտոնագրեր տրամադրելու գործընթացի ժամանակ ԱՄՆ իշխանությունը սոցցանցերում մարդկանց էջերը ստուգելու իրավունք ունի, երկուշաբթի հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ «Վիզաների տրամադրման գործընթացն անհատական մոտեցում է պահանջում, և Կ-1 (այսպես կոչված «հարսնացուի վիզա») վիզաները բացառություն չեն։ Պետդեպարտամենտը միակ գերատեսչությունը չէ, որը պատասխանատու է այդ գործընթացի համար։ Մենք աշխատում ենք նաև ներքին անվտանգության նախարարության հետ», -ասել է նա, հայտնում է SputnikArmenia-ն: Նրա խոսքով` «եթե հյուպատոսության աշխատակիցը հարցազրույցի ընթացքում զգում է, որ օգտակար կլինի կամ անհրաժեշտ է ստուգել դիմորդի անձնական էջը, դա կարվի»։ Սակայն, ըստ նրա, ստուգումը կանցկացվի միայն անհրաժեշտության դեպքում։ Wall Street Journal թերթն ավելի վաղ հայտնել էր, որ «ներքին անվտանգության նախարարությունը մինչ որոշակի անձանց մուտքի արտոնագիր տրամադրելը սոցկայքերում հաղորդագրությունների ուսումնասիրման ծրագիր է մշակում»։ Հղում անելով «իրավիճակին քաջածանոթ անձին»` պարբերականը նշում էր, որ դեպքերի նման զարգացումը կապված է Սան Բերնարդինոյում (Կալիֆոռնիայի նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետ, երբ երկու չարագործները` Սայեդ Ռիզվան Ֆարուկն ու նրա կինը` Տաշֆին Մալիկը, սպանել էին 11 և վիրավորել 21 մարդու։ Քննիչներին հաջողվել էր պարզել, որ Մալիկը 2014 թվականին օրինական ճանապարհով է մուտք գործել ԱՄՆ։ Ընդ որում, սոցցանցերի էջերն ուսումնասիրելիս ակնհայտ էր դառնում, որ նա սերտ առնչություն ունի «Իսլամական պետություն» խմբավորման հետ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |